03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչ ասես` չեն անի … շանս Սերժ Սարգսյանին /օրվա կադր/

Լուսանկարի կինը միայնակ ճկվել էր “Կոտայքի մարզը վստահում է Ձեզ, պարոն Սարգսյան” ցուցապաստառի տակ: Henaran.am-ի հետ զրույցում ասաց, թե մեղավոր է` “ընկել է, պիտի քաշի”:  “Մի քիչ ուշացա, ընկերներս արդեն խորացել են, խառնվել ժողովրդին, որոշեցի մենակ պահեմ”,-ասաց նա: Հարցրինք` ում հրահանգով է եկել, ով է տրամադրել պաստառը: Ասաց` մի խորացեք: “Ես էլ, ընկերուհիներս էլ հավատում […]

ՀԱԿ-ը որոշել է Նիկոլին փոխարինել

ՀԱԿ անդամ , ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ԱԺ Էթիկայի հանձնաժողովում կփոխարինի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանին: Հանձնաժողովի նախագահի փոփոխության մասին առաջարկ Լյուդմիլա Սարգսյանն ստացել է ԱԺ ՀԱԿ խմբակցությունից: Henaran.am-ի հետ զրույցում տիկին Սարգսյանն ասաց, որ առայժմ այս կապակցությամբ որեւէ բան չի կարող ասել: Նրա խոսքով, առաջարկն ստացել է, պետք է մանրամասն ծանոթանա հանձնաժողովին, կազմակերպչական խնդիրներին եւ […]

՛Առողջապահության կազմակերպիչների միավորում՛՛-ը սատարում է Սերժ Սարգսյանին

 ՛՛Մեր միավորումը պաշտպանեց ՀՀԿ-ին խորհրդարանական նախկին երկու ընտրություններում, Սերժ Սարգսյանին՝ նախագահական ընտրություններում, և ինչպես ցույց են տվել նախորդ տարիները, մեր սպասումներն արդարացվել են՛՛,-այսօր  ՛՛Առողջ ընտանիք՛՛ համաժողովին  հայտարարեց ԱԺ պատգամավոր, նախկին ԱՆ Արա Բաբլոյանը: Նա ՛՛Առողջապահության կազմակերպիչների միավորում՛՛ ՀԿ-ի կողմից շնորհակալություն հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին`  ոլորտում կատարված բարեփոխումների համար. բարելավվել է շտապբուժօգնության ծառայությունը, բժշկական […]

“Գարեգին Նժդեհ”-ը անշլագ է առաջացրել

Օրերս մեծ էկրանին հայտնված ”Գարեգին Նժդեհ” ֆիլմը լեփ-լեցուն դահլիճ է ապահովում. մեկ օր առաջ սպառվում են հաջորդ օրվա տոմսերը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասացին ”Մոսկվա” կինոթատրոնի աշխատակիցները: Նրանց խոսքով` կինոթատրոն շատերն են այցելում, և մյուս ֆիլմերն էլ են շատ դիտում: Շատ են դիտվել նաև հայկական կատակերգությունները: Սակայն նման պատկեր, որ ցուցադրությունը մի քանի օր […]

Քվեն` Բագրատյանին

”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն արդեն որոշել է` իր ձայնը նախագահական ընտրություններում տալու է ”Ազատություն” կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին: Այս մասին Մակեյանը հայտնեց Henaran.am-ին: Որոշել է քվեարկել Բագրատյանի օգտին, քանի որ նախ և առաջ իր կուսակիցն է եւ երկրորդ` համամիտ է նրա առաջ քաշած գաղափարների, ծրագրային դրույթների հետ: ”Որպես անձ մարդկայնորեն աջակցում […]

Հայ զինվորները նվաճել են արծաթե եւ բրոնզե մեդալներ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին ընդունել է Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիրներ, ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ 56 կգ քաշային Արամ Ավագյանին եւ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանին: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել բռնցքամարտիկ-զինծառայողներին Հայաստանի ու հայկական բանակի պատիվը բարձր պահելու եւ ծառայության ընթացքում մարզական հաջողություններ գրանցելու […]

Արթուր Բաղդասարյանը խորհուրդ է տալիս ադրբեջանցիներին չխցկվել այնտեղ, որտեղ նրանց չեն սպասում

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկնաբանել է պաշտոնական Բաքվի նյարդային արձագանքը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի Հայաստան կատարած այցի ու Երևանում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ: “Հայաստանի Հանրապետությունը սուվերեն պետություն է, որը ՀԱՊԿ-ի ակտիվ անդամներից է, և թե ում հետ համագործակցության ինչ ձևաչափ կորոշի` մեր երկրի ներքին գործն է: Լավ կլինի, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները չխցկվեն […]

Տեսաուղերձ նախագահի թեկնածուներին-4 /վիդեո/

“Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին” խորագրով` “Շիրակ կենտրոնի” կողմից պատրաստած տեսաուղերձների շարքից ներկայացնում ենք չորրորդ տեսանյութը: Ներկայացվող տեսանյութում վագոն-տնակներում ապրող մի խումբ գյումրեցիներ իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված ՀՀ նախագահի թեկնածուներին և Հայաստանի հաջորդ նախագահին` իրենց կողմից բարձրացրած խնդիրների լուծման ակնկալիքով:

“Դուրս արի ներքին խռովքից”. Րաֆֆին պատասխանեց Արման Մելիքյանին

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյաննանդրադարձել է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի այն դիտարկմանը, թե  “եռանախագահության” թեկնածուները` Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Պարույր Հայրիկյանը, “գուրգուրված են նախագահ Սերժ Սարգսյանի կողմից” եւ առավել մրցունակ են վերջինիս համար: Նա նախ լրագրողների միջոցով ողջունել է Արման Մելիքյանին, ապա ասել, որ դա իրականությանը չի համապատասխանում եւ Արման Մելիքյանն էլ գիտի, որ դա […]

Իմ ժպիտը թուլություն չհամարեք. Ր. Հովհաննիսյան

Կոտայքի մարզ կատարած այցելության հաջորդ կանգառը ՀՀ նախագահի թեկնածու, Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար Բյուրեղավանն է: Քաղաքի Արվեստի դպրոցի մոտ ընտրողների հետ հանդիպմանը նա նախ խոսքը տվեց Զարուհի Փոստանջյանին: Վերջինս հայտարարեց. “Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել առաջնորդել մեզ, մենք բոլորս զինվորագրված ենք”: Հավաքվածներին թեկնածուն կոչ արեց հաղթել սեփական վախը, ներսի ստրուկին: “Մենք գնում ենք, բարեւում ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի