28 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սահմանադրական փոփոխություննե՞ր

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրկին խոսեց Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հնարավորության մասին: Նա շեշտեց, որ դա իհարկե, ՀՀ նախագահի լիազորության շրջանակներում է, նշելով, որ նման փոփոխությունների անհրաժեշտություն կա: ‘’Մենք քննարկել ենք կուսակցությունում փոխվարչապետի ինստիտուտի թվաքանակի ավելացման հարցը, բայց որեւէ կոնկրետ քայլ նախագահը դեռ չի հանձնարարել որեւէ մեկին: Ապագայում տեսանելի կլինի ամեն ինչ’’,-նշեց […]

Արգամիչն` իր դեմ պատվիրատուներին

Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին  լրագրողներից մեկը հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանի ազդեցությունն Արտաշատում, խնդրեց մեկնաբանել երեկ Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ արձանագրված միջադեպը, երբ ինչ-որ անձինք տեսանկարահանել են հանրահավաքի մասնակիցների դեմքերը: ’’Ինչու միայն Արտաշատը’’,-նախ նկատեց ԱԺ նախագահը` արձագանքելով հարցի` իր ազդեցությանն առնչվող հատվածին: ԱԺ նախագահն ասաց, որ վերջին տարիներին ինքը այս տարածքում որեւէ վարչական լծակ […]

Քրեական գործ է հարուցվել նորածին երկվորյակների մահվան առթիվ

        Արմավիրի մարզի դատախազի տեղակալը քրեական գործ է հարուցել` երկվորյակ քույրերի՝ 2 ամսական Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան դեպքի առթիվ։ “Վաղարշապատի հիվանդանոց” ՊՓԲԸ-ից այսօր հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը: Պարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ […]

Վերանայել տնտեսական քաղաքականությունը

Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ նրանք, ովքեր դեմ են արտահայտվել գործող նախագահին, ըստ էության ցանկանում են արմատական փոփոխություններ սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական տեսանկյունից: Այսպես է կարծում Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա կարծիքով, իշխանությունների կողմից այդ ընտրազանգվածի կարծիքը հաշվի չառնելը սխալ կլինի: “Այս ամենը պիտի նոր ազդակ հանդիսանա վերանայելու տնտեսական քաղաքականությունը: Տնտեսությունում որոշակի փոփոխություններ […]

Ուսանողները նշված ժամին չներկայացան /վիդեո/

Ըստ նախնական հայտարարության` Մաշտոցի պուրակում այսօր` փետրվարի 27-ին ժամը 15.00-ին բողոքի ակցիա պիտի տեղի ունենար` “Հանուն արդարության” կարգախոսով, որին պիտի մասնակցեին դասադուլավոր ուսանողները: Լրագրողներն ստիպված էին մոտ 15 րոպե սպասել, մինչեւ պուրակ եկան մի քանի երիտասարդներ: Լրագրողների տարակուսած հայացքներին, թե այսքա՞նն են դասադուլավորները, նրանք ասացին, որ իրենք ակտիվիստներ են, դասադուլավորները շուտով կմիանան: Ըստ ակտվիստների` նրանք […]

Կամ հարգեք ժողովրդի հաղթանակը կամ ռադ եղեք… Րաֆֆին պատասխանեց

“Ես իմ առաջարկներն արդեն արել եմ: Պատրաստ եմ լսել ցանկացած ողջամիտ առաջարկ պարոն Սարգսյանի կողմից”: Այսօր Քաջարանում լրագրողներին ասաց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարության, թե իրենք պատրաստ են քննարկել Հովհաննիսյանի ողջամիտ առաջարկները: Մինչ այդ Հովհաննիսյանը ելույթ ունեցավ Քաջարանում: Նա նկատեց, որ հավաքվածները սակավաթիվ են եւ հարց հնչեցրեց. “Ոնց […]

Իրենց իրական ձայները եղել են մայիսին. Րաֆֆի Հովհաննիսյանը զարմացա՞ծ է

‘’Նախագահական ընտրությունների քարոզարշավն անցել է կոռեկտ: Րաֆֆի Հովհաննիսյանն օգտագործել է արեւմտյան տեխմնոլոգիաներ, որոնք ընդունելի են ինձ համար, բայց անհասականլի են նրա հետընտրական գործողությունները’’,-այօսր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին, ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու “Ժառանգությունը” զարմացել են իրենց ստացած հինգ հարյուր հազարից ավելի ձայներից: ’’Իրենց […]

Լիտվա- Արցախ բարեկամության խմբի հիմնարկեքը

Փետրվարի 26-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասում կայացել է «Հայաստան-Լիտվա՝ հայացք դեպի ոչ վաղ անցյալ» խորագրով գիտաժողով՝ նվիրված Հայաստանում և Լիտվայում ժողովրդավարական շարժումների և արցախահայության ազգային ազատագրական պայքարի 25-ամյակին:    Կոնֆերանսի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:   Միջոցառմանը ներկա էին Լիտվայի օրենսդիր մարմնի բազմաթիվ անդամներ, քաղաքական, հասարակական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում՝ […]

Ինչ զիջել Րաֆֆի Հովհաննիսյանին /վիդեո/

 ‘’Մենք աշխատում ենք մի հայտարարության տեքստի վրա: Եթե ընդհանուր համաձայնության գանք, կկազմակերպենք ԱԺ արտահերթ նիստ եւ կքննարկենք հետընտրական իրադարձությունները, որից հետո կունենանք հայտարարություն’’,-այսօր լրագրողներին տեղեկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով հետընտրական իրավիճակը ընդդիմության հետ քննարկելու ձեւաչափի շուրջ քննարկումներին: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կվարվի իշխանությունը, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կոշտացնի իր դիրքորոշումը, Հովիկ Աբրահամյանը նախ նկատեց, […]

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավարն անդրադարձել է հետընտրական զարգացումներին

Եվրոպական  ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը փետրվարի 26-ին Եվրոպական  ուսումնասիրությունների կենտրոնում հյուրընկալել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության  ղեկավար, դեսպան տիկին Հեյդի Թագլիավինիին: Հանդիպման ընթացքում Ա. Ղազինյանը  շնորհակալություն է հայտնել դեսպանին իր այս կարեւոր առաքելության շրջանակներում  կատարված աշխատանքի եւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն  օժանդակելու համար:  Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում փետրվարի 18-ին կայացած ընտրությունների ընթացքը, նախընտրական գործընթացն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի