06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարչապետացուների մուրազը փորում է մնալու. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն գրում է …ասում են” խորագրի ներքո, թե աշնանն սկսվելու են անչափ բուռն քաղաքական գործընթացներ: Սակայն իրականում դա իշխանության տենչող հայտնի թեւի ցանկությունն ու ծրագիրն է: Ինչն էլ նրանք փորձում են առնչել նոյեմբերին ստորագրվելիք ասոցացման համաձայնագրի հետ, սակայն, թերթի տեղեկություններով, ռուսական իշխանական վերնախավի հետ հայաստանյան վերնախավը (հասկանալի է` ով), լուրջ պայմանավորվածություններ ունի, եւ […]

Արթուր Բադասարյանը “նալոգ” է դրել. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով՝ վերջերս ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի առաջնորդած “Օրինաց Երկիր” կուսակցությունը մի ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել: Թերթի  աղբյուրների փոխանցմամբ՝ այն դպրոցներում, որտեղ նվիրյալ ՕԵԿ-ական տնօրեններ են աշխատում, նրանց պարտադրել են 500-ական դրամ փոխանցել “Օրինաց երկիր” կուսակցությանը: Թե ինչո՞ւ է ՕԵԿ-ը որոշել մանկավարժների հաշվին հրստացնել իր կուսակցության բյուջեն՝ դժվար չէ կռահել:  Արթուր Բաղդասարյանն ի զորու […]

Շաբոյանի մարդիկ գազալցակայաններում են. 168 ժամ

Գազի գնի բարձրացումից հետո հանրապետությունում գործող գազալցակայանները ավտոմեքենաները լիցքավորում են գազի 1 խ/մ-ն 200 դրամով՝ նախկին 160 դրամի փոխարեն։ “168 ժամ”-ի տեղեկություններով, վերջին օրերին, սակայն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցներն այցելում են գազալցակայաններ եւ փորձում են դրանց սեփականատերերին պարտադրել իջեցնել գազի գինը եւ այն վաճառել 190 դրամով։ Թեեւ ՏՄՊՊՀ-ից թերթի թղթակցին հայտնել են, որ […]

Օսկանյանի “լվացումը” ավարտվե՞ց.Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, երեկ առավոտյան Ազ­գային անվտանգության ծառայություն է հրավիրվել արտաքին գործերի նախ­կին նախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը: Նրանից, սակայն, մեկնաբանություն ստանալ չի հաջողվել: ԱԱԾ թերթի աղբյուրները հայտնում են, որ փողերի լվացման աղմկոտ գործի նախաքննությունը, որով Օսկանյանն անցնում է որպես մեղադրյալ, ավարտ­վել է:  ԱԱԾ մամուլի խոսնակը տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել: Ըստ թերթի աղբյուրների, Ազ­գային […]

Փակ սահմանները թանկացնում են ապրանքները. Հայոց աշխարհ

Անկախ նրանից, թե Հայաստանի գործընկերային հարաբերությունները ինչպես կզարգանան Եվրամիության կամ Եվրասիական միության հետ, առաջնահերթ է մնում հաղորդակցության ուղիներին եւ սահմաններին առնչվող խնդիրը։ Եթե մեկը անմիջականորեն կապված է Աբխազական երկաթգծի, ապա մյուսը՝ հայ-թուրքական սահմանի փակ լինելու հետ։  Այս պայմաններում տնտեսական համագործակցությունը ինչպես Եվրամիության, այնպես էլ Մաքսային միության շրջանակներում չի կարող տալ այն արդյունքը, ինչն ակնկալվում է։ […]

Ծննդից հետո հանգիստ. Իրատես de facto

Կիրակի օրն Էջմիածնի “Վան” ռեստորանային համալիրում նշվել է գեներալ Մանվելի ծննդյան օրը. “Հանգիստ-շնորքով ծնունդ էր”,- ասացին ներկաները “Իրատես de facto”-ին: Օրինաչափորեն, գեներալին շնորհավորելու է գնում Սերժ Սարգսայնը. “Հա, եկել էր, համ էլ պարել է”:  Է՞լ ով կար: “Արգամիչը, Սեյրան Օհանյանը”: Խաչատուրովը կա՞ր.”Չկար, Արթուրն էր Աղաբեկյան` Ղարաբաղից”: Բա ԲՀԿ-ի՞ց, Յուվեցի Կարոն կա՞ր: “Բայց Կարոն ի՞նչ ԲՀԿ. կար, Բելաջոյի Գրիշը […]

Ֆիննախը դիզվառելիքի հարցում լռում է. Ժամանակ

Ֆինանսների նախարարությանը “Ժամանակ”-ը հարցում էր ուղարկել, թե որքան դիզվառելիք է հատկացվել պետական աջակցության ծրագրի շրջանակներում հատկապես այն մարզերին, որտեղ խախտումներ են հայտնաբերվել: “Մեզ, սակայն, ընդամենը պատասխանել էին, թե յուրաքանչյուր մարզին որքան դիզվառելիք է հատկացվել: Մինչդեռ, եթե տրամադրեին շահառուների ցուցակները, պարզ կդառնար, թե ինչպես է բաշխվել մասամբ պետբյուջեից ֆինանսավորվող դիզվառելիքը”,-գրում է թերթը: Շարունակությունը այսօրվա համարում:

Ինչպե՞ս և որտե՞ղ են հանգստանալու հայտնիները /ֆոտո/

Ամա~ռ, տարվա այն եղանակը, երբ բոլորը սկսում են մտածել այնքան սպասված հանգստի մասին: Ոմանք նախընտրում են ակտիվ հանգիստ, երբ իրականում ավելի հոգնում ես այդ հանգստից, ոմանք էլ նախընտրում են ավելի պասիվ հանգիստ, որն օգնում է կենտրոնացնել մտքերը, լիցքաթափվել, ինչու չէ նաև լիցքավորվել: ArmStar.am-ի այս նյութը նվիրված է հանգստանալ սիրող հայ աստղերին: Հետաքրքիր է` այս ամառ […]

Բավական է նախագահի հստակ ցուցումը. Իսագուլյանը լավ բան չի տեսնում /վիդեո/

ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ, հասարակական-քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը Henaran,am –ի հետ զրույցում անդրադառնալով ամառային տապին զուգահեռ ՎՊ հաշվետվությունից հետո քաղաքական-հասարակական դաշտը թեժացնող “թոփ” թեմային` կոռուպցիային, մասնավորապես նշեց. ”Ես միշտ ասել եմ , որ կոռուպցիան Հայաստանում կարելի է մեկ օրում վերացնել, բավական է նախագահի հստակ ցուցումը և կոռուպցիան կվերանա, ինչի մասին է խոսքը …  ” : Մանրամասները՝ […]

Նարեն գնացել էր կորչելու, լացելու… /վիդեո/

Դերասանուհի Նարե Հայկազյանն արդեն գրեթե երկու ամիս է Հայաստանում է: Henaran.am-ի հետ զրույցում ԱՄՆ-ում երկար տարիներ ապրած դերասանուհին պատմեց` ինչպես է հաջողվել այնտեղ ապրել, հարմարվել օտարությանը: Ինչ է նշանակում տարիներ շարունակ կարոտել հայրենիքը : Յուրօրինակ Նարե Հայկազյանի պատմությունը` տեսանյութը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի