09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

11-ամյա աղջկան գնդակահարել են

Դաղստանում անհայտ հանցագործները հարձակում են գործել ընտանիքի վրա: Նրանք մտել են տուն ու սկսել կրակել տանը գտնվող անձանց վրա: Հարձակման արդյունքում 11 տարեկան երեխա է մահացել, նրա մայրը եւ բարեկամը գտնվում են հիվանդանոցում` ծանր վիճակում: Թե ինչու են հանցագործները հարձակվել հենց այդ տան վրա, առայժմ հայտնի չէ:

Արտաշ Ասատրյանը կոկորդիլոս է կերել. նրա խորհուրդը /վիդեո/

Երգիչ Արտաշ Ասատրյանի Նոր տարվա սեղանը զարդարելու են հայկական ավանդական կերակրատեսակները: Էկզոտիկ կերակուրներ, ասենք կոկորդիլսո թեկուզ ապխտած նրա սեղանին չի լինելու: “Ես կերել եմ կոկորդիլոսի միս մի երկու անգամ, համեղ չի, ձկի վատ տեսակն ա: Խորհուրդ չեմ տա”,-ասաց Արտաշ Ասատրյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին: Մանրամասները տեսանյութում:

‘Արմավիր” ՔԿՀ-ի նոր մասնաշենքը պատրաստ կլինի հոկտեմբերին

”Արմավիր” ՔԿՀ-ի նոր` 400 տեղանոց մասնաշենքը պատրաստ կլինի 2014թ. հոկտեմբերին: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:  Նախարարն ընդգծեց, որ ”Արմավիր” ՔԿՀ-ն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև 2016թ., որը կունենա 1200 տեղ (ևս 400 տեղանոց մասնաշենք կկառուցվի 2015-ին): Հ.Թովմասյանի խոսքով` առաջիկայում կառավարություն կներկայացվի նոր նախագիծ` երկու-երեք ՔԿՀ փակելու և այնտեղ գործող հաստիքները […]

Մինչև հունվարի 20-ը տրանսպորտը չի թանկանա

 Երևանի քաղաքապետարանում մեկնարկեց ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը: Նշվեց, որ հունվարի մեկից կամ դրան հաջորդող օրերին տրանսպորտը չի կարող թանկանալ, քանի որ դեռևս հաշվարկները լիարժեք արված և ուսումնասիրված չեն: “Այդ մասին հնարավոր է խոսել միայն հունվարի վերջին:Տարածված լուրերը, թե տոներին հնարավոր է ուղևավարձերի թանկացում չի համապատասխանում իրականությանը”,-տեղեկացրեց փոխքաղաքապետ, հանձաժողովի նախագահ Վահե […]

ՌԴ վարչապետը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, որում ասված է. «Հարգելի Տիգրան Սուրենի,           Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Նոր տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:           Անցնող տարին հատկապես արդյունավետ էր հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման համար: Եվրասիական ինտե­գրման գործընթացին միանալու և Մաքսային միությանն […]

Հարոյանի տեղափոխությունը կասկածի տակ է հայտնվել

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի ՛՛Փյունիկի՛՛ կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը մոտ է Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող ՛՛Ռոստով՛՛ թիմ տեղափոխվելուն: Սակայն այսօր խնդիրներ են առաջացել եւ տրանսֆերը կարող է ձախողվել: Պատաճառը ոչ թե ակումբի եւ ֆուտբոլիստի անհամաձայնությունն է, այլ ՌՖՖ-ի ակումբների արտոնագրման հանձնաժողովի որոշումը՝ արգելել ՛՛Ռոստովին՛՛ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել: Նման […]

Նախագահի աշխատակազմից չեն անդրադառնում Օբամաների հնարավոր ամուսնալուծությանը

ԱՄՆ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից որեւէ հայտարարություն չի արվել Բարաք եւ Միշել Օբամաների ամուսնալուծության մասին:Այստեղից նշել են, որ չեն պատրաստվում մեկնաբանել այնպիսի հրապարակումներ , որոնք պարբերաբար հայտնվում են ամերիկյան դեղին մամուլում: Հարկ է նշել, որ օրերս միջազգային զլմ-ներում լուրեր են տարածվել, որև ԱՄՆ նախագահն ու նրա կինը պատրաստվում են ամուսնալուծվել: 

Կառավարությունը թույլատրեց խաղատուն կառուցել

 ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց ”ՕՆԻՐԱ ՔԼԱԲ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ժամանցի և հանգստի կենտրոնի կառուցման ներդրումային ծրագրին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ ՀՀ-ում առաջին անգամ է գործում այս նորմը, որ 100 մլն դոլար ներդրում անելու պարագայում կառավարությունը թույլ է տալիս խաղատուն կառուցել: Հիմք ընդունելով ”Շահումով խաղերի և խաղատների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ […]

Զվարթնոցի շենքի ճակատագիրը

 ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց Զվարթնոց օդանավակայանի համար մշակված նոր  մաստերպլան, ըստ որի 102 մլն դոլարի ներդրումներ կկատարվեն օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար: Վարչապետ  Տիգրան Սարգսյանն ասաց, որլինելու են շուրջ 102 մլն դոլարի ներդրումներ, և այդ ներդրումներով մի կողմից հնարավորություն է տալու բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, զարգացնել տուրիզմը և պահպանել, որպեսզի օդանավակայանը լինի լավագույնը: […]

Իսկ ձեր կուսակցության ղեկավարներն ուր էին, որ չկային. Շարմազանովը` ԲՀԿ-ին ու ընդդիմությանը /վիդեո/

”Այն քաղաքական գործիչները, լինի ԲՀԿ, ՀԱԿ, լինի դա ”Ժառանգություն”, ովքեր որ ասում են, որ սա կործանարար պայմանագիր է, քրեական պատասխանատվության պիտի ենթարկվեն, կառավարության ղեկավարին կանխատեում են Տիմոշենկոյի ճակատագիրը, ես մի  հարց ունեմ` եթե այսքան կործանարար էին գազային պայմանագրերը, իսկ ձեր կուսակցության ղեկավարներն ուր էին, որ չկային”,-այսօր ասուլսիում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված