19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԳ փոխնախարարի կոչը /վիդեո/

”Հստակ է, որ Եվրամիության հետ Հայաստանն ամենայն լրջությամբ շարունակելու է աշխատանքը և համագործակցությունը։ Միասին օրակարգ ունենք, որը հսկայական է, և մենք ԵՄ-ի հետ աշխատել ենք այնքան մեծ թվով ծավալների մեջ, որ դրանք չեն կարող գնան-կորչեն, չկա տենց բան, չի եղել և ոչ մեկ էլ մտադրություն չունի դա անել”,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե Եվրոպայից դեռ համագործակցության, որևէ պայմանագրի հույս կա, պատասխանեց ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Վերջինս կոչ արեց խուսափել ”և-և”, ”կամ-կամ” ձևակերպումից։ Դիտարկմանը, որ այդ արտահայտությունը իշխանություններ են կիրառում, ոչ թե լրագրողները, նա արձագանքեց. ”Ոչ, իշխանությունները չեն օգտագործում:

Մենք ունենք քաղաքականություն, որը ձևավորված է օրակարգից, քաղաքանություն, որը վերաբերվում է մեր հարաբերություններին Ռուսաստանի հետ, և քաղաքականություն, որը վերաբերվում է Եվրամիությանը։ Դրանք միշտ եղել են հիմնավոր արտաքին քաղաքականության ուղղությունները, իսկ ”և-և”, ”կամ-կամ”-ի ձևակերպումը շատ ապակողմնորոշիչ են”: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ