07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

2013-ի աշխարհի ամենասեքսուալ տղամարդիկ /ֆոտոշարք/

Glamour հանդեսի կարծիքով` այս տարվա աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակը գլխավորել է Man of Steel ֆիլմի գլխավոր դերակատար Հենրի Կավիլը: Նախորդ տարվա առաջատար Ռոբերթ Պատինսոնն այն անգամ երկրորդ հորիզոնականում է: Երրորդ տեղում “Սոված խաղեր” ֆիլմի գլխավոր դերակատար Լիամ Հեմսվորտն է:

Փրկվել է մահից, բայց այլևս չի մայրանա.ճակատագրական դեղահաբեր /վիդեո/

Անցանկալի հղիություններից կանայք հաճախ ազատվում են առանց բժշկի օգնության: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդ կինը պատմեց, թե ինչպես է դեղատնից` դեղագետի խորհրդով  գնել “սայտոտեկ” անվանումով հաբեր և նրա իսկ ցուցումով օգտագործելուց հետո կանգնել սարսափելի փաստի առաջ. ”Ամուսինս չգիտեր, որ հղի եմ ու ուզում եմ ընդհատել: Մոտս սարսափելի արյունահոսություն սկսեց: Ինձ հազիվ են փրկել մահից, բայց […]

Աշխարհի ամենատգեղ շունը սատկել է /ֆոտո/

Ամերիկյան Նյու-Ջերսի նահանգում 8 տարեկանում սատկել է շունը, որն 2007 թվականին շների մրցույթում պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենատգեղ շունը: Էլվուդ մականունով շունը բավական հիշվող արտաքին ուներ, քանի որ շատ տգեղ էր: Այս շունը դարձել է մանկական “Բոլորը սիրում են Էլվուդին” գրքի գլխավոր կերպարը: 

Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 4­-6-ը կայցելի Ուկրաինա` Կիևում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նապատակով։ Կիևում Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ԱԳ նախարարների խորհրդին։ Նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։ 

՛՛Գենդերցիդը Կովկասում՛՛

ԱԺ-ին հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ ՛՛Էկոնոմիստ՛՛ ամսագրում հրապարակված ՛՛Գենդերցիդը Կովկասում՛՛ հոդվածին և հայտարարեց, թե այստեղ Հայաստանին արհամարհանքով են վերաբերվում: ՛՛Իռոնիայով ձեռ են առնում՛՛,-ասաց նա, ապա շարուանկեց. ՛՛Շատ հեղինակավոր ՛՛Էկոնոմիստ՛՛ ամսագիրն այս տարվա սեպտեմբերի համարում տպել է մի հոդված, որ վերնագրել է ՛՛Գենդերցիդը Կովկասում՛՛։ Այդ առումով Կովկասում ամենաայլանդակ պետությունը դարձել է Հայաստանը։ […]

Հայ-իրաքյան բարիդրացիական հարաբերություններում յուրատիպ կամուրջ է հանդիսանում հայ համայնքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոշիար Զեբարիին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ-իրաքյան բարձրաստիճան փոխայցելություններն սկսում են ինտենսիվ բնույթ կրել. մոտ մեկ ամիս առաջ Երեւանում էր Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությունը, որը մասնակցում էր միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Իրաքի […]

Օմբուդսմենի ուղերձը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ

Այսօր Հայաստանում ապրող մոտ 180 հազար հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս ունեն ինտեգրման և հասարակության մեջ ներառման լուրջ խնդիրներ, որի պատճառներն են պատկան մարմինների անօրինականությունները, օրենքի խախտման դեպքերի ոչ արդյունավետ վերահսկողությունը և իրավախախտների անպատժելիությունը: Լիարժեք ինտեգրմանը խոչընդոտում է անմատչելի ֆիզիկական միջավայրը՝ շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, դպրոցներ և մայթեր, որոնք կառուցվել են օրենքով ամրագրված շինարարական նորմերի խախտմամբ: […]

Արամ Մանուկյանը բացահայտումներ է ներկայացնում գազի գնի վերաբերյալ

՛՛ 2009 թ. ապրիլի 1-ից ստորագրվում է նոր պայմանագիր, ըստ որի 154 դոլար՝ 1000 խմ-ի համար, 2010 թվականից այդ պայմանագրի համաձայն Հայաստանը 1000 խմ համար պետք է մուծեր 200 դոլար: Դուք սրա մասին չգիտեիք, սա ստորագրվել է ընտրություններից հետո՝ 2008 թվականի սեպտեմբերին՛՛,-ԱԺ հայտարարությունների ժամին այսպես սկսեց ելույթը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Վերջինս նշեց, որ […]

Սարգսյան եւ Պուտին, հանդիպման ժամանակ սրվեց այն բիզը, որը թշնամի հարեւաների ճիշտ չափսերով էր պատրաստված. Ռուբեն Գեւորգյան

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի ելույթը խորհրդարանական հայտարարությունների ժամին “Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ.  Ժխտելի չէ, որ պատերազմի տարիներից ի վեր երկրում սկսված արտագաղթի գլխավոր պատճառներից մեկը եղել է ոչ հայրենասիրական դաշտի մարդկանցով եւ անընդմեջ փանջունական ձեւաչափով ձեւավորվող իշխանական բուրգի մոդելը, որով հնարավոր չէր պատերազմում հաղթանակած երկրում, ազգային հայրենասիրական զգացումները դարձնել կենտրոնաձիգ […]

Կառավարությունը պետք է իրականացնի գրագետ մենեջմենթ. Վահե Էնֆիաջյան

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ելույթը խորհրդարանական հայտարարությունների ժամին. “Ամփոփում ենք տարին ու ինչպես ընդունված է բոլոր զարգացած կամ զարգացող պետություններում, արձանագրվում են եւ՛ նվաճումները, եւ՛ ձախողումները: Ցավալի է, բայց մեր դեպքում տնտեսական տարին ամփոփում ենք ոչ բավարար ցուցանիշներով: Եվ ինչքան էլ կառավարությունը տարբեր թվերով փորձի արդարացնել կամ հիմնավորել վարված քաղաքականությունը, միանշանակ է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի