18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

”Անուշադրության ենք մատնված”. կուսակցություններն էլ են լքել /վիդեո/

Սայաթ-Նովա 10 հասցեում նախկին կաթսայատան տեղում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը ուղակիորեն ազդում է հարակից շենքերի սեյսմակայունության վրա: Այդ մասին այսօր ”Հենարան” ակումբում խոսեցին շենքի բնակիչները:

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը տեղեկացրեց, որ բաց նամակ են գրել բոլոր պատկան մարմիններին, այդ թվում իրեն վարկաբեկելու համար հոգևոր դաշտի միջամտությունն է խնդրել:

Պարուսույց, սպորտային պարերի միջազգային կարգի մրցավար Արթուր Զաքարյանը նկատեց, որ բակում լարվածությունը գնալով նորանոր գույներ է ստանում, մանավանդ որ շինարարության արդյունքում հարակից շենքի պատերին ճաքեր են նկատվել:

Փաստաբան Ալբերտ Կանդալյանին էլ զայրացնում է այն, որ իրենք ”անտեր” վիճակում են հայտնվել, ոչ ոք չի այցելում իրենց շենք` տեսնելու համար իսկապես խնդիր կա, թե ոչ: Նա նշեց, որ պայքարը քաղաքական չէ, սակայն սկզբում իրենց կողքին էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները: ”Հիմա նրանք էլ չկան”:

Բնակիչները ցանկանում են հանդիպել կամ նախագահին, կամ վարչապետին, կամ Երևանի քաղաքապետին: Նրանք բաց նամակով են դիմել վերոնշյալ անձանց, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչներին:

 

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ