05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մեղրիի մաքսատանը առանձնապես աննախադեպ քանակի թմրամիջոց է հայտնաբերվել

Ի  շնորհիվ  Հայաստանի Հանրապետության  կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցների արհեստավարժ գործողությունների, ս.թ. հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Պարսկաստանից Հայաստանի տարածքով  տարանցիկ դեպի Վրաստան  ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում,  հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի`927 կգ  հերոին տեսակի թմրամիջոց: Նման քանակի թմրամիջոց  տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում […]

Հրանուշ Խառատյանի որդին լքել է Հայաստանը. Մենուա Հարությունյանը հիշեցնում է

”Տարիներ առաջ Հրանուշ Խառատյանի որդին` Արսեն Խառատյանը, մի խումբ երիտասարդների հետ պայքարում էր, որ գիտական աստիճան ունեցող երիտասարդները չծառայեն բանակում: Ցավոք նրանք հասան հաջողության և չծառայեցին Հայոց բանակում: Այսօր Հրանուշ Խառատյանի որդին, ով պաշտպանել է գիտական աստիճանը, գիտական աշխատանքով չի զբաղվում: Ավելին `հեռացել է Հայաստանից և ապրում է ԱՄՆ-ում, իսկ Հրանուշ Խառատյանը եթերով հայտարարում է, […]

Անի Զախարյանը պայքարի նոր ձև է գտել

”Նոր քաղաքական մշակույթ՛՛ կուսակցության նախագահ Անի Զախարյանը Facebook-յան իր էջում գրել է. ”Հարգելի ԴԵՄ եմ խմբի անդամներ…Անշուշտ ես շատ եմ կարևորում պարտադիր կուտակային դեմ նախաձեռնությունը և բողոքի շարունակական ակցիաները, որոնք իսկապես օրեցօր էլ ավելի մեծ հասարակական զանգվածներ են կենտրոնացնում խնդրի շուրջ, խնդիր, որն իսկապես հակասահմանադրական է և հակասոցիալական և ոտնահարում է ՀՀ քաղաքացիների շահերը: Այն, […]

Մխիթարյանն անչափ շնորհակալ է

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի ՛՛բորուսիայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է թողել ֆեյսբուկյան իր էջում: Նման միջոցով հայազգի ֆուտբոլիստը իր շնորհակալությունն է հայտնել իր երկրպագուներին այն բանի համար, որ ֆուտբոլիստի ֆեյսբուկյան էջի հավանումների թիվը անցնել է կես միլիոնը: Մխիթարյանը մասնավորապես գրել է. ՛՛Half Milion-Thank You! Danke՛՛:

Երկրաշարժ Ստեփանակերտի մոտ

Հունվարի 18-ին, ժամը 07.03-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում` Ստեփանակերտ քաղաքից 40 կմ հյուսիս: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության` 40.140 և արևելյան երկայնության` 46.720: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Մի վախեցեք փողոց դուրս գալ

՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կոչ  արեց բոլոր նրանց, ովքեր դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դուրս գալ փողոց, գնալ Ազատության հրապարակ ու միասինպայքարել: ՛՛Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն, միանալ մեզ ընդդեմ հակասահմանադրական օրենքի և հանուն Հայաստանի Հանրապետության: Մի վախեցեք դուրս գալ փողոց, մի վախեցեք պաշտպանել ձեր իրավունքները՛՛: Նախաձեռնության անդամները […]

Մախաչկալայում ռեստորանի մոտ պայթյուններ են եղել, կան վիրավորներ /ֆոտո, վիդեո/

Նախօրեին Մախաչկալայի “Ոսկե կայսրություն” ռեստորանի ուղղությամբ կրակոցներ են հնչել, այնուհետեւ ռեստորանի մոտ երկու ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է Интерфакс-ը: Պայթյունի արդյունքում հինգ հոգի վիրավորվել է, որոնցից երկուսը ոստիկաններ են, պայթել է մեկ մեքենա: Դաղստանի ոստիկանությունը տեղի ունեցածը չի որակում իբրեւ ահաբեկչություն: Այժմ դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում:

Գերեզմանատան վնասման և քանդման վերաբերյալ ոստիկանության Բաղրամյանի բաժնում որևէ դիմում-բողոք կամ հաղորդում չի ստացվել

Այսօր մամուլում հրապարակում է եղել, որ վեց ամիս առաջ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի գինու գործարանի տնօրինությունը գործարանի հարևանությամբ գտնվող խաղողի այգու տարածքն ընդլայնելու և բարեկարգման աշխատանքներ կատարելու ընթացքում վնասել է հարակից տարածքում գտնվող եզդիների հին գերեզմանատունը, և այդ առնչությամբ ՀՀ եզդիների միության նախագահը դիմել է ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղ խոստացել են հարցը կարգավորել, սակայն այդպես […]

Ժողովուրդն այլ ճար չունի…/վիդեո/

ԳԽ պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, հաշվի առնելով կլիմայական պայմանները, կարծում է, որ այսօրվա հանրահավաքը մեծ չի լինելու: ՛՛Տեխնիկակակն խնդիրներ կան՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արշակյանը: Նա նաև նշեց, որ Ղարաբաղ կոմիտեն արդեն սպառել է հանրահավաքային ձևը և այսօր հանրահավաքի միջոցով ոչ մի խնդիր չի լուծվում: Հիշեցնենք, որ այսօր ժամը 14-ին հանրահավաք է նախատեսվում Պարտադիր կուտակային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի