ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն
Ապրիլի 21-ին Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կատարեց Մինսկ: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ողջունելով նախարար Նալբանդյանին` նախագահ Լուկաշենկոն գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկայով, ինչպես նաև ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը՝ երկկողմ օրակարգում առկա արդիական հարցերի քննարկման, մտքերի փոխանակման համար: Բելառուսի նախագահը, […]





































