26 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը Բունդեսլիգայում/վիդեո/

Տեսանյութում ներկայացված Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հեղինակած բոլոր 9 գոլերը Գերմանիայի 2013/14 առաջնությում: Հիշեցնենք, որ Մխիթարյանն իր 9-րդ գոլը խփեց վերջին տուրում` ”Հերտայի” դեմ խաղում:

Բայաթյանը կարծում է՝ Կոնչիտան արժանի էր, Ալլա Լևոնյանը վրդոված է /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ’’Արձագանք’’ խմբի հիմնադիր , երաժիշտ Արտավազդ Բայաթյանը և երգչուհի Ալլա Լևոնյանը անդրադարձան  Եվրատեսիլ մրցույթի հաղթող Կոնչիտա Վուդսի կերպարին: Բայաթյանի կարծիքով Ավստրիայի ներկայացուցչի հաղթանակը բոլորովինել անակնկալ չէր: Նա նորմալ է դիտել երևույթը և այն շատ դրական է մեկնաբանում. ’’ Եվրատեսիլը մրցույթ է, ավելի շատ քաղաքական: Չես հասկանում իրականում դա մրցույթ է, […]

Ձեռք բերված հրադադարի շնորհիվ հայերի եւ ադրբեջանցիների նոր սերունդ աճեց. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ համատեղ հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “Այդ համաձայնագիրը վերջ տվեց իսկական պատերազմին, կանգնեցրեց նախորդ տարիների ողբերգական բռնությունը և հիմք դրեց բանակցությունների համար, որոնք կողմերին խաղաղության ուղի հարթեցին: Ձեռք բերված հրադադարի շնորհիվ հայերի և ադրբեջանցիների նոր սերունդ աճեց, որը չի […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը քննարկել են “Արի տուն” ծրագրի հետ կապված հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ քննարկել են «Արի տուն» ծրագրի հետ կապված հարցեր: «Երևանի քաղաքապետարանը 6-րդ տարին է, ինչ իր ակտիվ մասնակցությունն է ունենում «Արի տուն» ծրագրին: Եվ քանի որ ծրագիրը տարեցտարի ընդլայնվում և մասնակիցների թիվն աճում է, մենք պատարստ ենք ձեռնարկելու համապատասխան քայլեր՝ […]

Ինչ նպատակ է հետապնդում Կառավարությունը

Կառավարության կողմից ներկայացված ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցության որոշ պատգամավորներ կողմ են եղել Կուտակային կենսաթոշակային համակարգին: ՛՛Իսկ այն քաղաքական ուժերը, որ կուտակայինին կողմ են՝ լինի կամավոր, թե ոչ, օրենքին էլ են կողմ: Իսկ այն քաղաքական ուժերը, […]

Երեխաների բռնաբարության մեջ մեղադրվող պատգամավորը մահացել է սրտի կանգից

Բրյանսկից պատգամավոր Նիկոֆոր Ժուկովը, ով մեղադրվում էր երեխաների բռնաբարության մեջ, մահացել է սրտի կաթվածից, տեղեկացնում է Газета.Ru-ն: Մեղադրյալը մահացել է քրեակատարողական հիվանդանոցում: Քննության տվյալներով, 2007-ի հուլիսից մինչ 2013-ի նոյեմբեր 62-ամյա պատգամավորը բռնաբարել է մոտ 30 դպրոցական աղջիկների, ովքեր 11 տարեկան են եղել:

Վաղը` 16:00-ին, Հայաստան մ-19 – Լեհաստան մ-19

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ վաղը՝ մայիսի 13-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լեհաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Երկու հավաքականների միջեւ եւս մեկ հանդիպում տեղի կունենա մայիսի 15-ին: Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Երեւանի ”Փյունիկի” գլխավոր մարզիչ […]

Կապրենք, կտեսնենք. ինչ մտավախություններ կան

Կառավարության կողմից ներկայացված ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծին ՀԱԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու: Այսօր նախագծի քննարման ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ ամիսներ շարունակ պահումներ էին արվում՝ առանց հաշվի առնելով որևէ մեկի կարծիքը: Նա նկատեց, որ այս նախագծով Կառավարությունն առաջարկում է անձի կամարտահայտությամբ որոշել պահումներ արվելու են, թե […]

6 դատապարտյալ է վատ զգացել

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատորղական վարչության լրատվության բաժնի պետ Գոռ Ղելչյանը հերքեց, որ “ Աբովյան”  քրեակատարողական հիմնարկում 18-20 դատապարտյալ կին է թունավորվել:  “Ընդամենը 6 դատապարտյալ է վատ զգացել, երեքի մոտ արդեն բարելավել է վիճակը, մյուս երեքը բժիշկների հսկողության տակ են: Փորձաքննության են ուղարկվել նմուշները”,-ասաց Ղլեչյանը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված