20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գորիսի նորընտիր քաղաքապետը կպայքարի թափառական շների դեմ /վիդեո/

ՀՀԿ-ական, Գորիսի նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցի առաջին գործերից մեկը թափառական շների վերացումն է լինելու. օրակարգում են նաեւ աղբահանության եւ բարեկարգման աշխատանքները:

20-ից ավելի տարիներ աշխատել է տարբեր հաստատություններում, լավ գիտի գորիսեցուն եւ կարծում է հենց դրա համար է Գորիսը նախընտրել իրեն:

Ինչ վերաբերում է իր մրցակից թեկնածուին՝ Հրայր Յոլյանին եւ ինքնաբացարկ հայտնած Տիգրան Կարապետյանին, Արա Բուդաղյանին, ապա նորընտիր քաղաքապետը պատրաստ է գործնական առաջարկներ անել՝ համատեղ աշխատանքի համար:

“Ինչքան գիտեմ Տիգրան Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կանգնելու է գորիսեցու կողքին: Չկանգնեն էլ, առողջ ընդդիմախոս լինելն էլ վատ չէ”,-ասաց Վաչագան Ադունցը:

Մանրամասները տեսանյութում:

Նշենք, որ ըստ Կենտրոնական ընտրական կայքի,  հունիսի 8-ին կայացած Գորիսի քաղաքապետի ընտրություններում  16 171 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 8 204 ընտրող:

Վաչագան Ադունցը ստացել է 4 732,  Հրայր Յոլյանը՝ 2956 քվե, 510 քվե ճանաչվել է անվավեր:

Ի դեպ Հրայր Յոլյանը Գորիսի ավագանու անդամ է, եւ Henaran.am -ի հետ զրույցում նշել էր, որ քաղաքապետ չընտրվելու դեպքում վայր կդնի մանդատը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ