Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել եւ ի գիտություն է ընդունել նախորդ հանձնարարականների կատարման հաշվետվությունը: Այնուհետեւ հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երեւան-Արտաշատ հատվածում գյուղատնտեսական տեխնիկայի եւ ընտանի կենդանիների համար նոր վերգետնյա երկու ուղեանցերի կառուցման տեխնիկական […]





































