25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Երևան

Այսօր նախատեսված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցը Երևան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին:

Նիկոլին բանի տեղ չեն դնում ո՛չ տարածաշրջանում, ո՛չ էլ աշխարհում․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ ասած, ներքաղաքական անցուդարձը ինձ այլևս չի հետաքրքրում մի շատ պարզ իրավիճակից ելնելով՝ նիկոլին բանի տեղ չեն դնում ո՛չ տարածաշրջանում, ո՛չ էլ աշխարհում: Իսլամական Հանրապետությունն ակտիվացրել է քրդական շրջաններում հակակառավարական ցույցերը ճնշելու իր գործողությունները՝ տեղակայելով ռազմական տեխնիկա:   Մահաբադ քաղաքում կատաղի բախումներից հետո, բողոքի ցույցեր են անցկացվել՝ ի […]

Եթե Փաշինյանն ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու, Ադրբեջանի շահերն Ալիեւից ավելի «փաստարկված» է պաշտպանում, ինչու՞ ՀԱՊԿ-ը կամ ԵԱՀԿ-ն պետք է մեր շահերը պաշտպանեն․ Շարմազանով

Երբ երկիրը ղեկավար ուներ, ՀԱՊԿ-ը շատ հստակ էլ հայանպաստ դիրքորոշում էր հայտնում, գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա ընդգծելով, որ առաջիկայում Երեւանում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթաժողովը՝ ավելացրել է․«Հարց է առաջանում՝ ՀԱՊԿ-ը հայանպաստ դիրքորոշում կհայտնի՞, թե՞ ոչ։ Ասեմ, որ շատ բան կախված է ՀՀ «իշխանությունից»։ Եթե Փաշինյանն ինքն էլ ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի […]

Ադրբեջանի ԶՈՒ-ն մի քանի ուղղություններով կրակ են բացել Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊԲ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է […]

Հանցագործություն թուրքական ոճով: Դասեր Հայաստանի համար

նոյեմբերի 20-ին, Թուրքիան հերթական ագրեսիան է ձեռնարկել ինքնիշխան պետության դեմ։ Այս անգամ հարվածի տակ էր հայտնվել Սիրիան։ Հարձակման պաշտոնական պատճառը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունն էր։ «Ճանկ-թուր» գործողությունը նախատեսում է հարվածներ հասցնել քրդական դիրքերին Սիրիայում և Իրաքում։ Միջազգային հանրությունը, ինչպես Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում, որևէ կերպ չի արձագանքում։ Այս պարագայում դատապարտող հայտարարություններ չկան։ Դա պայմանավորված […]

Թալանի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկածները զանգվածային թալանի են ենթարկում հպարտ քաղաքացիներին

Թալանի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկածները զանգվածային թալանի են ենթարկում հպարտ որակված քաղաքացիներին, որոնց, իբր, սիրում են, որոնց առաջ, իբր, խոնարհվում են, որոնցով, իբր, հպարտանում են։ Զանգվածային թալանի մեխանիզմը գներն են։ Սկսած դոլարի գնից վերջացրած լայն սպառման ապրանքների գները։ Դոլարի գնի մասին Այն այս պահին տատանվում է 398–ի և 402,5–ի միջակայքում։ Այսպիսի «ուժեղ» դրամը թալանում […]

Հունվարի 1-ից ջուրը կթանկանա

Հունվարի 1-ին ջրի սակագինը կարող է թանկանալ 8,5 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «Վեոլիա ջուր» ընկերության սակագները բարձրացնելու հայտը եւ իր հաշվարկներն է ներկայացրել։ Հանձնաժողովի որոշման նախագիծը արդեն ներառված է Հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստի օրակարգում: Ըստ այդմ, Հանձնաժողովն առաջարկում է թվականի հունվարի 1-ից մեկ խմ ջրի սակագինը սահմանել 208.42 դրամ՝ գործող 200-ի փոխարեն։ […]

Մի րոպեում զրոյացնել «կոռուպցիայի դեմ պայքարի» քառամյա եվրոմիֆը – դա կարող էր անել միայն քպ-ն։ Ուրիշ ոչ ոք։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Տանը սուս ու փուս գործ էի անում, ոչ ոքի չէի խանգարում, ոչ ոքի չէի նեղացնում, երբ ընկերներիցս մեկը զանգեց։ Ասեց՝ իմացա՞ր վերջին նորությունը. Մնացական Մարտիրոսյանին նշանակել են Հակակոռուպցիոն դատարանի դատավոր… Կարճ ասած՝ ու՞մ էի լավություն արել, որ վերջին պահին հրաժարվեցի ունեցած-չունեցածիս վրա գռազ գալուց, որ նման բան չի կարող լինել, […]

ԱԱԾ-ն թաքցնում է

ԱԱԾ-ն թաքցնում է 2022թ ընթացքում ՀՀ-ում որպես «անցանկալի անձ» ճանաչված անձանց թիվը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն: Նշենք, որ 2022թ ընթացքում հայտնի էր դարձել, որ արգելվել է մի շարք, այդ թվում՝ ազգությամբ հայ գործիչների մուտքը ՀՀ։ Այս պահին պաշտոնապես հայտնի է, որ ՀՀ-ում որպես անցանկալի անձ են ճանաչված Սփյուռքում ազգությամբ հայ գործիչներ ՀՅԴ բյուրոյի անդամ, […]

ՀԱՊԿ գագաթնաժողովի պատճառով Երեւանում ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մի շարք փողոցներ

Երևանում կայանալիք արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: «Պատճառված անհարմարությունների համար ոստիկանությունը հայցում է մեր քաղաքացիների ըմբռնումն ու ներողամտությունը»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Դվին հյուրանոցային համալիրի տարածքում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը և ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի