16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կանցկացվեն պլանային վարժական հավաքներ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։ Հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը:

«ՆԱՏՕ-ից հանձնարարե՞լ են «թռնես ռուսներից» ու հանգրվանեց «իրենց գրկում»»․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը դեռ սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում Պուտինին շողոքորթում էր, իսկ այսօր «բոչկա է գլորում» ՌԴ-ի վրա։ Քաղաքականության մեջ ամենավատ բանը սկզբունքից ու հստակությունից զերծ լինելն է… այսինքն՝ իզմեր չունենալը։ Նիկոլը հանկարծ հիշել է, որ մեր ռազմավարական դաշնակիցը՝ ՌԴ-ն իր պարտականությունները չի կատարում զենքի մատակարարման մասով։ Հիմա հարց. Եթե այդպես […]

Նաիրի Հոխիկյանին հեռացրել են ԵՊՀ-ից

Լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵՊՀ ղեկավարությունը աննպատակահարմար համարեց շարունակել դասախոսական համագործակցությունը նաև ինձ հետ։ Ակնհայտ քաղաքական, կամ ավելի շուտ իշխանության պատվեր այս նախաձեռնությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը փորձեց ինձ բացատրել իմ դասավանդած առարկայի անօրինական լինելով։ Մի քանի տարի առաջ ֆակուլտետի դեկանը ինձ հրավիրել է դասավանդել Տարածաշրջանային զարգացումները և Հայաստանը, այլ […]

«Մշակվել է դժվարին մարտահրավերների պայմաններում». կառավարությունը հավանություն տվեց 2023 թվականի բյուջեի նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Նախագիծը պետք է ապահովի այն ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորումը, որոնք կիրականացվեն 2023 թվականի ընթացքում Կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, թե 2023 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային դժվարին մարտահրավերների պայմաններում: Ըստ նրա՝ […]

Ուզում եմ, որ դուք հստակ իմանաք և գիտակցեք, որ պետության առաջին դեմքի ներանձնային հարաբերություններից կախված է. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հարգելի հայրենակիցներ՝   նիկոլը հայտարարել էր, որ Հայաստանն ունի բավարար ֆինանսական միջոցներ զենք գնելու. մի բան հստակ իմացեք, զենք գնելու համար փողը երկրորդական, երրորդական հարց է, իսկ առաջնահերթը՝ բանակցող-գնորդի անձնական և պետության նկատմամբ վստահությունն է:   Նա նաև ասել էր, որ կա ևս երեք բաղադրիչ. քաղաքական, տեխնիկական […]

Իրավիճակը՝ սահմանին

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ից սկսած ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ: Սեպտեմբերի […]

Հայաստանին զենք չեն մատակարարում. 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել, ու Ադրբեջանը սադրանքներով փորձում է այնպես անել, որ Հայաստանը հնարավորություն չունենա իրականացնել Զինված ուժերի բարեփոխումները, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերով, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով. փորձում են այնպես անել, որ […]

Հայաստանի տարածքը օկուպացված է. ադրբեջանական ստորաբաժանումը գտնվում է ՀՀ-ում. Փաշինյան /Ուղիղ/

Սեպտեմբերի 28-ի երեկոյան ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է իրականացրել` հարվածներ հասցնելով ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական խմբին։ Այսօր կառավարության նիստում անդրադառնալով երեկվա ողբերգական միջադեպին` այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է, ընդ որում` պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, […]

Վահագն Խաչատուրյանը որեւէ խախտում չի տեսնում թագուհու դագաղի մոտ նկարվելու մեջ. Ժողովուրդ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի համար նոր արարողակարգ է սահմանել, ըստ որի՝ թագավորի կամ թագուհու մահվան ժամանակ հանգուցյալի դագաղի մոտ լուսանկարվելը ո՛չ որեւէ նորմով, ո՛չ էլ էթիկապես չի արգելվում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահի աշխատակազմ հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե ինչու է նախագահ Խաչատուրյանը որոշել լուսանկարվել Եղիսաբեթ 2-րդ թագուհու՝ վերջին հրաժեշտի արարողության ժամանակ […]

ԱՄՆ պետդեպը վերահաստատում է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը

Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու գործընթացում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` վերահաստատելով սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ կովկասյան բանակցությունների հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ակտիվորեն ներգրավված է գործընթացում։ «Նա, իհարկե, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի