16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դրա համար մենք կռիվ ենք տալու մինչև վերջ

Եթե լուռ լսելու ենք նիկոլի բարբաջանքը և հաշտվելու Արցախի ադրբեջանականացման հետ,   եթե ստրուկի նման ենթարկվելու ենք մեր «բարեկամներ» արևմուտքի կամ հյուսիսի պահանջներին, հանուն ծնկաչոք խաղաղության, եթե թողնելու ենք, որ այս այլածինները իրենց «խաղաղաբեր ազգակիցներին» հանձնեն ինչ ուզեմ են, ուրեմն արժանի չենք այն արյանը, որ տվեցին մեր զավակները, ուրեմն հար ու հավիտյան անիծված ենք լինելու, […]

Դեսպանների ուշադրության կենտրոնում դարձյալ Սյունիքն է. Հրապարակ

Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետաքրքրությունների կիզակետում կրկին Սյունիքն է։ Վերջին շաբաթվա ընթացքում երրորդ դեսպանն է այցելել։ Երեկ Սյունիքում՝ Գորիսում էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն` ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի ուղեկցությամբ։ Նա հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, հետաքրքրվել սեպտեմբերյան հարձակումների հետեւանքներով, այցելել տուժած ընտանիքներին։ Իսկ սեպտեմբերի 27-ին Սյունիքում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, 29-ին՝ ՌԴ դեսպան […]

Այս փաստը ՔՊ-ի շարքերում էլ ավելի է խորացրել ապատիկ տրամադրությունները. Փաստ

Այս օրերին հայկական տեղեկատվական տիրույթում կտրուկ ակտիվացել են պրոամերիկյան հայտարարություններն ու թեզերը։ Հիմնականում թեմաները տիրաժավորվում են այն կտրվածքով, որ ներկա իրավիճակում ամենահավատարիմ դաշնակիցը ԱՄՆ-ն է, մեր հույսն այդ երկրի հետ պետք է կապենք և այլն։ Թեման լայնորեն շրջանառվում է արևմտյան կողմնորոշում ունեցող հարթակներում։ Այս հարցում, բնականաբար, բավական ավտիվ է նաև իշխանության, այսպես կոչված, արևմտյան թևը. […]

Ազգային ժողովի նման դեգրադացիա անգամ Լֆիկի եւ Շմայսի ժամանակներում չի եղել. Հրապարակ

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 4-ին մեկնարկած հերթական նստաշրջանը սպառվեց մեկ օրում։ Չնայած օրակարգում 20 նախագիծ էր ընդգրկված, սակայն ՔՊ-ականները, օգտվելով ընդդիմության բացակայությունից, նոն-ստոպ ռեժիմով, առանց առարկությունների ու ձգձգելու, արագ «քննարկեցին» նախագծերը։ Իսկ երեկ առավոտյան քվեարկեցին՝ ավարտելով ԱԺ աշխատանքները։ Հիշեցնենք․ օրակարգում ընդգրկված էին զենքի շրջանառության կարգավորման, քննիչ հանձնաժողովի ժամկետի երկարացման, պետական տուրքի, փաստաբանության, ոստիկանության, զինվորական ծառայության ու […]

Փաշինյանը խաբել է. մաս 106. Ժողովուրդ

2020թ.-ի հունվարի 25-ին՝ Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ (այն ժամանակ, ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր խուսափում լրագրողների հետ ուղիղ շփումներից), ՀՀ ղեկավարումը ստանձնած անձը մեծախոսում էր, թե ինքն այնքան հասանելի է, որ Հատուկ քննչական ծառայությունից հրավեր է ստացել ու գնացել հարցաքննության: «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել […]

Իշխանության ներսում լուրջ «բոլոլա» է սկսվել. Փաստ

Երեքշաբթի մեկնարկել էր ԱԺ հերթական քառօրյան, սակայն քպականները «հաջողացրեցին» օրակարգը սպառել առաջին իսկ օրվա երկրորդ նիստի ժամանակ։ Բանն այն է, որ օրակարգում ընդգրկված էր 20 նախագիծ, որոնցից 8-ը՝ երկրորդ ընթերցմամբ։ Ի դեպ, օրակարգում ընդգրկված նախագծերն այն աստիճան անկարևոր ու անբովանդակ էին, այն աստիճան կապ չունեին առկա վիճակի հետ, որ դրանց շուրջ անգամ քննարկում չէր ծավալվում։ […]

Փաշինյանի ընտրությունը. Փաստ

Դեռևս տասն օր առաջ նշվել էր, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը կարող է հանդիպել ոչ միայն Թուրքիայի նախագահի, այլև Ադրբեջանի նախագահի հետ: Ավելին, հավելել էինք, որ քննարկվում է այլ ֆորմատներով հանդիպումների հնարավորությունները ևս: Եվ ահա, երեկ խորհրդարանում, բացի նորից «նախկիններին» կապիտուլ յացիայի կամ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ մեղադրելուց, Նիկոլ […]

22։00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է

Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

«Ես այդ պատասխանատվությունը ստանձնել եմ, ես գնում եմ այդ ճանապարհով»․ Փաշինյանը հայտարարեց՝ կյանքի է կոչելու «խաղաղության օրակարգը», ակնկալում է ժողովրդի աջակցությունը

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց՝ կյանքի է կոչելու իր ազդարարած «խաղաղության օրակարգն» ու ակնկալում է ԱԺ մեծամասնության և ժողովրդի աջակցությունը։ «Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ և հաստատում եմ, որ այն, ինչն ասել եմ իմ վերջին հարցազրույցում, այդ բանաձևով խաղաղության օրակարգն իրագործելու  պատասխանատվությունն եմ ստանձնում ես։ Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի