Կյանքի մեծագույն ողբերգությունը…
Սերը մահանում է: Կյանքի մեծագույն ողբերգությունը նրանում չէ, որ մարդիկ մահանում են, այլ այն, որ նրանք դադարում են սիրել… Սոմերսետ Մոեմ
Սերը մահանում է: Կյանքի մեծագույն ողբերգությունը նրանում չէ, որ մարդիկ մահանում են, այլ այն, որ նրանք դադարում են սիրել… Սոմերսետ Մոեմ
Ապրիլի 16-ին, ժամը 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Վազգեն Համբարձումյանի «Անմոռուկ» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության, կատարված ջարդերի մասին, ինչպես նաև, թե ինչպես շատ ու շատ հայ մանուկներ ցեղասպանությունից հետո սփռվեցին աշխարհով մեկ: Ցավոք, նրանցից շատերն այսօր կազմելով ընտանիք՝ տեղյակ չեն իրենց ազգային ինքնության մասին… Սցենարի […]
Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստան մեկնելուց առաջ դարձյալ անդրադարձել է հայերի ու Հայոց ցեղասպանության հարցերին: Այս մասին տեղեկացնող թուրքական «Hurriyet» պարբերականի կայքը հայտնում է, որ Էրդողանը դժգոհություն է հայտնել, թե ինչու են թուրքերը փորձում պաշտպանվել: «Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու ենք մենք` որպես ազգ կամ որպես լրատվամիջոցներ, պաշտպանական դիրքեր զբաղեցնում: Անձամբ ես, որպես […]
«Святое место пусто не бывает»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ով կլրացնի ընդդիմության դաշտի թափուր տեղն, ասաց քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ այն իրական ընդդիմությունը, որը պիտի էական ազդեցություն ունենա Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական զարգացումների վրա, դեռ գոյություն չունի, քանի որ հասարակական այդ պահանջն էլ ձևավորված չէ: «Հասարակությունում պիտի էական փոփոխություններ տեղի ունենան»,-նկատեց նա: Առավել մանրամասն՝ […]
Ապրիլի 15-ին տեղի ունեցավ «Հատուցման գինը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը պատմատնտեսագիտական վերլուծություն է՝ նվիրված Հայոց ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած նյութական կորուստներին: Կատարվել են տնտեսական վերլուծություն և նյութական կորուստների մերօրյա համարժեքության հաշվարկ: Այս թեմատիկայով նման ծավալուն աշխատություն հրատարակվում է առաջին անգամ: Գրքի հեղինակը ՀՊՏՀ ուսանողական խորհրդի լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Հայկ Բեջանյանն է: […]
Ապրիլի 15-ին կայացավ Հայաստանի Գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի պատասխան հանդիպումը՝ «Բանանց»-«Միկա» 1:3 (1:1) Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլերը՝ Միգել Պեդրո Լոպես, 1 («Բանանց»), Արտակ Գրիգորյան, 23, Տիգրան Բարսեղյան, 54, Գևորգ Կարապետյան, 90+1 («Միկա») Առաջին հանդիպումը՝ 2:1
1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդները պատմում են իրենց տեսածն ու լսածը: Նմանատիպ պատմություններից մեկը` այստեղ
Չնայած նրան, որ ԱՊՀ երկրներից ճնշող մեծամասնության մոտ ազգային արժույթները արժեզրկվել են, սակայն կան արժույթներ, որոնք դրական ազդանշաներ են ցույց տալիս: Իրականում ուկրաինական գրիվնյան հակառեկորդային շեմն անցել է` արժեզրկվելով առնվազն կիսով չափ: Ըստ Ուկրաինիայի Forex Club-ի, Ադրբեջանում ազգային արժույթն արժեզրկվել է 33.7 %-ով, Թուրքմենստանում` 22.8 %: Սա պայմանավորված է եղել առաջին հերթին համաշխարհային շուկայում նավթի […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները: Մասնավորապես, ներկայացվել են աշխատանքային խմբի իրականացրած վերլուծության արդյունքները, որի շրջանակում ուսումնասիրվել են ՀՀ գործող հարկային օրենսդրության խնդիրները, և մշակվել է բարեփոխումների առաջարկությունների փաթեթ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ըստ ոլորտների առաջարկվող փոփոխությունները: […]
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաեւ մի […]
























