ԵԽԽՎ-ում թուրք պատգամավորներից միայն 2-ն են հոտնկայս հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Ըստ թուրքական իշխանությանը մոտ կանգնած «Sabah» պարբերականի՝ ԵԽԽՎ-ի՝ «Իսլամական պետությունն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մասին մի զեկույցի ժամանակ ելույթ ունեցած հայ պատգամավորը, որի անունը աղբյուրը չի նշում, ընդգծել է, որ ԻՊ-ն այսօր Միջին Ասիայում քրիստոնյաների ցեղասպանություն է իրականացնում ճիշտ այնպես, ինչպես Օսմանյան կայսությունում թուրքերն են արել հայերի […]





































