19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թուրքական ազգայնամոլական կազմակերպությունները նույնպես պլանավորել են հակահայ բողոքի ակցիա

Գերմանիայի, Նիդեռլանդների, Ավստրիայի, Շվեդիայի հայերը ապրիլի 25-ին Բեռլինում բողոքի ակցիա կանցկացնեն՝ ի նշան Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման: Ակցիան կազմակերպվել է Գերմանահայոց Կենտրոնական կոմիտեի և Առաջնորդարանի աջակցությամբ: Ներկա կլինեն նաև Դերսիմի հայերը: Ասորիները, եզդիները, հույները ևս կմասնակցեն բողոքի ակցիային՝  ի նշան ցեղասպանությունների կանխարգելման : Կարգախոսը՝ «Միացի՛ր, հիշի՛ր և պահանջի՛ր»: Նշենք, որ նույն օրը թուրքական ազգայնամոլական […]

ԲՀԿ-ը՝ բավական համեստ. Հրապարակ

«Հրապարակը» գրում է.  «Ժամը 13-ի սահմաններում, մինչև բոլորովին վերջերս երկրորդ հուժկու քաղաքական ուժ համարվող ԲՀԿ-ն երեկ հուշահամալիր էր այցելել չափազանց համեստ խմբով, որն առաջնորդում էին քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Նվեր Պողոսյանը, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը և Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը: Ուշագրավ էր, որ ԲՀԿ-ականներին հետևում էր նաև կուսակցությունը լքած […]

Սուրիկ Խաչատրյանի գործից հետո հեռանալու է. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Փաստաբանների միության նախկին նախագահ, անվանի փաստաբան Ռուբեն Սահակյանը որոշել է հեռանալ գործերից: «Երկու գործ ունեմ ձեռքիս տակ՝ մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված և մի բժշկուհու: Սրանք ավարտելուց հետո ապրելու եմ թոշակառուի կյանքով: Գոնե առ ժամանակ: Այսպես եմ որոշել: Ծաղիկներ եմ աճեցնելու և ճաշ եփեմ»,- ասաց նա ի պատասխան մեր հարցին, թե ինչով […]

Ռումինիայի վարչապետին ու Սլովենիայի նախագահին Գալիպոլիում ոչ ոք չի տեսել

Թուրքական լրատվամիջոցները ուռճացրել են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին մասնակցող պետությունների նախագահների և վարչապետների թիվը` առնվազն երկուսով: Նախօրեին թմբկահարվող հայտարարությունը, թե միջոցառումներին մասնակցելու են 17 երկրների նախագահներ և 5 երկրների վարչապետներ, իրականությանը չի համապատասխանում: Դեռ առավոտյան թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հաղորդում էր, որ մասնակիցների թվում են լինելու Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը և Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան: Հատկանշական […]

Սերժ Սարգսյանը Ծաղիկ Ռուբոյին «դաբրո» չտվեց. Հրապարակ

Սերժ Սարգսյանը Ծաղիկ Ռուբոյին «դաբրո» չտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գնալու համար: Համենայնդեպս, ապրիլի 24-ը եկավ-անցավ, իսկ Ծաղիկ Ռուբոն՝ իր «երդվյալ ազատամարտիկների» հետ ԼՂՀ չմեկնեց: ԲՀԿ-ական պատգամավորը, հիշեցնենք, ապրիլի 7-ին ԱԺ ամբիոնից «ՀՀ նախագահ և ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար պրն Սերժ Սարգսյանից» թույլտվություն ու աջակցություն էր խնդրել 300 ազատամարտիկների հետ Արցախի սահմանային դիրքեր մեկնելու համար: Շարունակությունը՝ […]

Անգամ Ծառուկյանը չի կարող ազդել. Ժամանակ

Աբովյանի քաղաքապետի ընտրությունների օրը հայտնի է՝ հունիսի յոթ: Հիմնական թեկնածուներից Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը «Ժամանակի» հետ զրույցում ասել է, որ արդեն իսկ հավաքել է բոլոր փաստաթղթերն ու անհրաժեշտ գումարն առաջադրվելու համար: Նա նաև ասել է, որ ոչ ոք իր վրա չի կարող ազդել որպեսզի հանի թեկնածությունը: Անգամ Ծառուկյանը, որի հետ ժամանակին մտերիմ ընկերներ են […]

Արտասովոր ապրիլի 25. Ժամանակ

Ներկայացնում ենք «Ժամանակի» վերլուծականից հատվածներ. «Երեկ լրատվամիջոցները ուղիղ հե­ռարձակումներ էին ապահովում ՀՀ մայրաքաղաքից, որտեղ անց­կացվում էին Հայոց ցեղասպա­նության 100-րդ տարելիցի հիշա­տակի միջոցառումեերը, որտեղ այդ միջոցառումների շրջանակ­ներում տեղի էին ունենում հա­մաշխարհային քաղաքականու­թյան կարեւոր նշանակության հանդիպումներ, օրինակ’ Ֆրան­սիայի եւ Ռուսաստանի նախա­գահների միջեւ: Որտեղ այդ եր­կու երկրների նախագահները նաեւ ելույթ էին ունենում Ծիծեռ­նակաբերդի զոհերի հուշահամալիրում: Այդ ելույթների բովան­դակության, […]

Անմոռուկի խորհուրդը շատ արագ չմոռացվե՞ց. Առավոտ

Հանրապետության հրապարակում նախօրեին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված System of a down ռոք խմբի համերգից հետո անմոռուկները սկսեցին հայտնվել անցորդների ոտքերի տակ: Երեկվանից անմոռուկներ էին թափված նաև հրապարակի մոտակայքում գտնվող աղբարկղի կողքին՝ իրենց տուփերով: Անմոռուկի խորհուրդը շատ արագ չմոռացվե՞ց՝ դեռ ապրիլի 24-ը չանցած: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Արդարադատության նախարարի հայտարարագրած ունեցվածքը. Հայկական ժամանակ

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նախորդ տարի 74 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ «TOYOTA LAND CRUISER 4.5 D» մակնիքի ավտոմեքենա է գնել: Այս մասին «Հայկական  ժամանակը» տեղեկանում է Բարձրաստւճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած տարեկան հավատարմագրից: Նախկին դատավորը նաև հայտարարագրել է 5 մլն դրամ, 410 հազար ԱՄՆ դոլար և 300 հազար եվրո դրամական միջոցներ: Շարունակությունը՝ թերթի այսօրվա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի