Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի ու Բաքվի՝ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերին. ԱՄՆ Պետդեպ

Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի ու Բաքվի՝ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։«Մենք շարունակում է աջակցել երկու երկրների՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելուն ուղղված ջանքերին։ Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, և մենք պարտավորվում ենք ամեն կերպ աջակցել կողմերին», – ասել է Միլլերը։