15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ծննդյան տարեդարձի օրվա աղոթք

Ամենակալ Աստված, արարիչ եւ պահող բոլոր արարածների, դու, որ քո օրհնյալ կամքով սքանչելի կերպով ստեղծեցիր ու կազմեցիր ինձ եւ քո մեծ նախախնամությամբ պահեցիր ինձ` ծննդյանս օրից մինչեւ այսօր, բավարարելով իմ բոլոր պետքերը: Օրհնում եւ փառավորում եմ քո անբավ գթությունը, երկնավոր Հայր, եւ շնորհակալություն եմ հայտնում քեզ: Երկարացրու իմ կյանքի ժամանակը, որպեսզի դառնամ իմ գործած հանցանքներից […]

Ինչպիսի՞ կանայք են հետաքրքրում տղամարդկանց

Գիտնականները պնդում են, որ տղամարդկանց հմայված հայացքներն ավելի հաճախ ուղղվում են խելացի, այլ ոչ թե պարզապես գեղեցիկ կանանց կողմը: Համենայն դեպս, զարգացած երկրներում հենց այդ տենդենցն է նկատվում: Հավանաբար դժվար է հավատալը, սակայն տղամարդիկ կանանց մեջ գնահատում են ավելի շատ մտավոր ունակությունները, քան արտաքին տվյալները: Գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել աշխարհի 30 երկրներից հավաքված 12 հազար […]

Նեղ տաբատի եւ բարձր կրունկի համադրությունը մահացու վտանգավոր է

Ջինսե նեղ տաբատները ներկայումս ամենամոդայիկ երեւույթներից են: Մարդիկ, ովքեր ցանկանում են ընդգծել իրենց կազմվածքը, կրում են դրանք ամենուրեք` աշխատավայրում, համերգներին, թատրոնում: Սակայն բժիշկներն այս տեսակի հագուստին այդքան դրական մոտեցում չեն ցուցաբերում: Գաղտնիք չէ, որ նեղ տաբատները երբեմն այնքան նեղ են լինում, որ դրանք հագնելիս դժվարություններ են առաջանում: Բժիշկների խոսքով` հենց դա էլ զգուշացնող ազդանշան է, […]

Օգտակար ու համեղ․ Գոգլի-մոգլի

Բաղադրությունը՝ Ձու-2 հատ Շաքարավազ-3 ճաշի գդալ Շոկոլադ Հատապտուղ Պատրաստման եղանակը՝ Ձվի դեղնուցը լավ հարել, ավելացնել շաքարավազը և շարունակել հարել, մինչև ստացվի թեթև և օդային զանգված։ Առանձին հարել ձվի սպիտակուցը, ավելացնել դեղնուցին, լցնել համապատասխան բաժակների մեջ և մատուցել։ Կարելի է զարդարել շոկոլադե քերուկով կամ թարմ հատապտուղներով։

Բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը ենթադրում է գործարար և պրագմատիկ հարաբերություններ տարբեր սուբյեկտների հետ. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիայից մինչև Սաուդյան Արաբիա և Ադրբեջանից մինչև Ղազախստան, երկրները նույն կերպ են գործում։ Նրանք դիվերսիֆիկացնում են իրենց արտաքին քաղաքականությունը, որն այս դեպքում կարելի է անվանել բազմավեկտոր։ Այս միտումի բացատրությունները տարբեր են, բայց հիմնականում կախված են միջազգային իրադարձություններից: Կարծում եմ պատճառներից մեկն էլ կարող է լինել […]

Մայիսի 27֊ի ջրհեղեղի վնասները դեռ չեն փոխհատուցել, զգուշսցնում են նոր ջրհեղեղի մասին

Տավուշի մսրզպետարանը հղում անելով Հիդրոերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ֊ին` բնակչությանը նախազգուշացնում է առաջիկա օրերին հորդ անձրևների,դրա հետևանքով հոկտեմբերի 17֊18֊ին հանրապետության գետերի ելքերում ջրերի զգալի ավելացման մասին։ Այս տարվա մայիսի 28֊ի ջրհեղեղից տուժած տավուշցիներից քչերին է պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել , միջպետական ավտոճանապարհի Դիլիջան֊Իջևան հատվածում ջրհեղեղից քանդած հատվածները դեռ վերականգնված չեն,այժմ էլ նոր ջրհեղեղ է սպասվում։ […]

Կատուների տերերին նույնպես կսկսեն հարկել /Տեսանյութ/

Քենիայի մայրաքաղաքում կատվազգիների սիրահարներին սպառնում է նոր հարկատեսակը՝ «կատվի հարկը»: Առաջարկը գալիս է Նայրոբի Սիթի շրջանի միջոցով, որտեղ պահանջում են, որ բոլոր կատուները գրանցվեն իրենց տերերի կողմից: Նայրոբիում կատուների տերերից կպահանջվի ձեռք բերել տարեկան լիցենզիա, որը կարժենա 200 քենիական շիլլինգ  և ապացույցներ, որ կենդանին կատաղության դեմ պատվաստում է ստացել: Քաղաքի կենդանիների վերահսկողության և բարեկեցության օրինագծի […]

Ոչ ոք չի խանգարում, խանգարում է մեկ բան. Բագրատ Սրբազանը Աժ-ում է

Ոչ ոք չի խանգարում, խանգարում է մեկ բան, որ ամբողջ մեր այս ժամանակահատվածը և հասարակությունը ենթարկված է տեղեկատվական ահաբեկության, ստի, զրպարտանքի, խարդավանքների այն ահռելի ծավալը որ լցված է դաշտ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու շարժումը։ «Դա ընդամենը մի դրվագ է այն ողջ թշվառության, որը կոչվում է […]

Թեմա Նիկոլ Փաշինյանի հերթական փիլիսոփայելու համար

Նոյեմբերյան քաղաքում ոչ շատ մանր, նորմալ կարտոֆիլի կիլոգրամի գինը 80-90 դրամ է , իսկ Երևանի բանջարեղենի, մրգերի վաճառակետերում, խանութներում կարտոֆիլի կիլոգրամի նվազագույն գինը սկսվում է 200 դրամից։ Շուկայական բնականոն հարաբերությունների , ազատ մրցակցության դեպքում չպետք է գների այդքան մեծ տարբերություն լիներ 200 կիլոմետր հեռավորությամբ գտնվող երկու բնակավայրերում։ Ահա լավ թեմա Նիկոլ Փաշինյանի հերթական դասախոսության համար, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի