02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այսօր տարածել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետևյալ մամուլի հաղորդագրությունը` Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Նորին Գերազանցություն տիկին Միկայել Ժանը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանի մայրաքաղաք Երևանում և աշխարհի այլ վայրերում: «Հիշողության պարտականությունը խիստ անհրաժեշտ է՝ ապագան կառուցել շարունակելու համար և հատկապես, քանի որ ներկայիս սերունդն այսօր այս վերքերով է ապրում», – […]

Սպանվել են միայն նրա համար, որ հայ են. Թինա Կանդելակի

Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Ինստագրամի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Ես կիսով չափ հայ եմ: Հայերի համար այս օրը վշտի օր է: Մենք աղոթում ենք անմեղ զոհվածների համար, նրանց համար, ովքեր սպանվել են միայն նրա համար, որ հայ են: Յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով հիշում է ցեղասպանության վերապրած մղձավանջի սարսափը, այդ ցավը […]

Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը

Շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2014/15 թվականների խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը, և ըստ դրա, պայքար շարունակող 4 թիմերը կազմել են հետևյալ զույգերը։ «Բարսելոնա» – «Բավարիա» «Յուվենտուս» – «Ռեալ»  Առաջինը նշված թիմերը կիսազրափակչում կմեկնարկեն սեփակական հարկի տակ հանդիպումներով։ Տեղեկացնենք, որ կիսաեզրափակչի հանդիպումները կկայանան մայիսի 5/6 և 12/13–ին։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 6–ին Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում։  

Մենք չէինք կարող անմասն մնալ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացներից. DEMYC նախագահ

      «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի ապրիլի 24-ի հավաքի ընթացքում 16 երկրից ժամանած 50 երիտասարդներ քննարկեցին Հայոց ցեղասպանության թեման։   Սահմանադրականդատարանի իրավախորհրդատվական ծառայության ղեկավար, միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության հարցն իրավական հարթության մեջ, անդրադարձավ ցեղասպանությունների կանխարգելմանը։   Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց ցեղասպանությունը՝ որպես հանցագործություն, ըստ միջազգային իրավունքի մինչև Ցեղասպանության կոնվենցիայի […]

Իմ հոգում չկա ատելություն ոչ մեկի հանդեպ, բայց ես երբեք չեմ մոռանա. Մարգարիտա Սիմոնյան

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Թվիթերի իր էջում մի շարք գրառումներ է արել Հայոց ցեղասպանության մասին, պատմել է իր նախնիների պատմությունները, որոնք Ցեղասպանության ականատեսներն են եղել: «Հարյուր տարի առաջ սպանել են իմ մեծ տատի ընտանիքը:  Nրա ծնողներին, ավագ եղբայրներին ու քույրերին սպանել են նրա աչքի առաջ»: «Իմ մեծ տատին և նրա փոքր քրոջը` […]

Հայոց ցեղասպանությունը, արքայազն Չարլզը եւ Թուրքիան. ՀՀ նախկին վարչապետի հարցազրույցը CNN-ին /վիդեո/

Ապրիլի 23-ին CNN հեռուստաընկերությանը հյուրընկալվել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Նա պատմել է 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի կոտորածի մասին, նշել, որ Ցեղասպանոթյան ճանաչումը միակ ուղին է դեպի ճշմարտություն: «Ցեղասպանությունը հենց այն բառն է, որը ցույց է տալիս ճշմարտությունը»,- ասել է դեսպանը՝ անդրադառնալով Թուրքիայի ժխտողական կեցվածքին: Նա […]

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են

1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը մի շարք երկրների կողմից է ճանաչվել, ինչպես նաեւ ցեղասպանության վերաբերյալ մի շարք բանաձեւեր են ընդունվել: Ահա եւ դրանց ժամանակագրությունը.  1. Շվեդիա, խորհրդարանական բանաձեւ, մարտի 11, 2010 2. Չիլի, Սենատ, բանաձեւ- հուլիսի 7, 2007. 3. Արգենտինա, օրենք, հունվարի 11, 2007. 4. Արգենտինա, Սենատ, հատուկ հայտարարություն, ապրիլի 19, […]

Ռուսաստանին և Ֆրանսիային ուղղված համապատասխան դիվանագիտական քայլեր կլինեն. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մեջլիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ցեղասպանություն եզրույթի կիրառմանը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Մայ նեթ» լրատվական կայքի` թեմայի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան` թուրք վարչապետն ասել է. «Ռուսաստանի թեմայի հետ կապված խորհրդակցություն եմ ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ: Համապատասխան քայլեր կլինեն: Երևանում Ռուսաստանի և Ֆրանսիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի