Ավարտվեցին բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները
ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` հունիսի 6-ին ավարտվեցին բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները: Արդյունքներն ամփոփել է զորավարժությունների ղեկավար, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Մասնակցել են ԳՇ պետի տեղակալները, բանակային զորամիավորումների հրամանատարներ, այլ բարձրաստիճան զինվորականներ: Զորավարժությունների ընթացքում զորամիավորումները ըստ իրենց նշանակության օպերացիոն ուղղությունների իրականացրել են պաշտպանական և հակահարձակողական օպերացիաների […]





































