12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ժողովրդական ասացվածք կա. պատիվը տվել են շանը` չի կերել․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է․ «Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Հունգարիայի կառավարությունը կարծես չի պատրաստվում պաշտոնապես ներողություն խնդրել Հայաստանից` հայ սպայի դեմ 2004թ. կատարված ծանր հանցագործության հովանավորման բարոյական պատասխանատվությունը 2012թ-ին ստանձնելու համար: Այն Հունգարիայի, որն անտեսելով իրավունքը, Հայաստանի մեջքի հետևում, անարգելով հայ ժողովրդի արժանապատվությունը` 2012թ.-ին Բաքվին է արտահանձնել մարդասպան Ռամիլ […]

«Իրավիճակը շարունակում է լարված մնալ». Արարատ Միրզոյանը՝ Սլովակիայի ԱԳ նախարարին

Դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով լեհական Լոձում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի ԱԳ նախարար Ռաստիսլավ Կաչերի հետ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել զարգացնելու հայ-սլովակական փոխգործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպես նաև միջազգային հարթակներում։ Արարատ Միրզոյանն ու Ռաստիսլավ Կաչերն անդրադարձ […]

«Մեր արած ծակերը ուրիշ է, զարդանախշերի մեջ մխրճված «բոլտը»՝ ուրիշ. Ավինյանը պնդում է, որ քաղաքը վնաս չի կրել

Լուսավորության աշխատանքները կատարվել են մասնագետների կողմից. Շենքերին փակցման հետ կապված քաղաքացիների մտահոգությունը վստահաբար փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերից մեր պահանջը եղել է, որ այն նվազագույն միջամտությունը, որ արվում է, հետագայում շենքերը անվնաս վերադարձվելու են նախնական տեքստին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ Հանրապետության հրապարակի […]

«Լռությունը կնշանակի վախի նշան, վատագույն դեպքում՝ համաձայնության նշան». ընդդիմությունը ՔՊ-ին կոչ է անում համարժեք պատասխան տալ Ադրբեջանին

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը։ Նիստը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Ազգային ժողովի հայտարարություն ընդունել այդ կապակցությամբ։ Հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, թե Ադրբեջանի հայտարարության մեջ նենգափոխվել է ղարաբաղյան հակամարտության էությունը, դրա ծագման պատճառները։ «Մեր տեսանկյունից սխալ գնահատականներ են տրվել […]

Բոլորին 24 ժամ եւ ամենուր կհետևեն․ «Հրապարակ»

Հայաստանի Հանրապետությունում հանցագործություններն իբր կանխարգելելու եւ արագ բացահայտելու քողի ներքո հայրենի ոստիկանությունը մտադիր է վերահսկել շարքային քաղաքացիներին, հետեւել շարժերին։ Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել մի օրենքի նախագիծ, որով պահանջում է կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեսրահներում տեղադրել տեսախցիկներ․ «Տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման […]

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 146. «Ժողովուրդ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում պնդեց, թե նոյեմբերի 9-ին՝ կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած իր ելույթի արդյունքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր նոր հայտարարություններում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն այլեւս չի օգտագործում: «Սա ինչո՞վ է կարեւոր. տեսեք, չնայած նրան, որ Ադրբեջանի նախագահն իր խոսույթում անընդհատ խոսում է խոստացված միջանցքի մասին, Արտաքին […]

Ադրբեջանը պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները». Լավրով

Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, պատրաստ է քննարկել դա, երաշխիքներ տալ Ղարաբաղի հայերին՝ կապված այն իրավունքների հետ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,- ասել է նա։ «Իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում […]

ԱՄՆ Սենատում պահանջել են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում տեղի են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաստատման լսումները, որոնց ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և Մերիլենդ նահանգից սենատոր Քրիս Վան Հոլենն ընդգծել են Վաշինգտոնի կողմից Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և այդ երկրի՝ հայերի դեմ ագրեսիան հստակորեն դատապարտելու կարևորությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): […]

Փաշինյանը կգնա նոր ընտրությունների՝ ընդդիմության դաշտը գրավելուց հետո՝ իր 2-րդ կապիտուլյացիան լեգիտիմացնելու նպատակով. Շարմազանով

168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն է: Հանդիպման հիմնական թեզերը՝ ստորև: Իրավիճակը փակուղային չէ, այլ կործանարար. ազատ անկման վիճակում ենք: Փաշինյանին ինչ թուղթ դեմ են տվել, ստորագրել է, հիմա հանկարծ հասկացել է, որ խաղաղության դարաշրջանը բլե՞ֆ է: Խաղաղությունն ու պետական ազգային շահն առաջ տանելը պարտված ղեկավարի խելքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի