28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ զինված ուժերն ի վիճակի են համարժեք պատասխան տալ ԼՂ-ում իրականացվող սադրանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

ՀՀ-ում ընթանում են ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն» զորավարժությունները, որի շրջանակներում Հայաստան է ժամանել նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղար տեղակալ Վալերի Սեմերիկովը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջինն այսօր ասել է, որ Հայաստանի զինված ուժերը ի վիճակի են ադեկվատ պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցող սադրանքներին: Պատասխանելով ՀԱՊԿ համապատասխան արձագանքի բացակայության մասին հարցին՝ Սեմերիկովը ասել է, որ հավաքական ուժերը […]

ՀՀԿ ԵԿ աջակցությամբ ՃՇՀԱՀ շուրջ 50 ուսանողներ անվճար կօգտվեն Երևանի մետրոպոլիտենից

Սեպտեմբերի 30-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում բուհի սոցիալապես անապահով, հասարակական ակտիվություն ցուցաբերող և գերազանց առաջադիմություն ունեցող 50 ուսանողների տրամադրվեցին Արարատ բանկի պլաստիկ քարտեր, որոնք ուսանողներին հնարավորություն կտան ամեն օր 2 անգամ անվճար օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից: Միջոցառումն իրականացվեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և ՃՇՀԱՀ ՈՒսանողական խորհրդի […]

Պուտինը երկրի զինուժերը կօգտագործի Սիրիայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդին առաջարկություն Էր ներկայացրել երկրի սահմաններից դուրս ՌԴ-ի զինված ուժերի զորակազմի օգտագործմանը համաձայնության մասին ԴԽ-ի որոշում ընդունելու վերաբերյալ՝ «միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու նորմերի հիման վրա»: Հայտնի է դարձել, որ ՌԴ Դաշնության խորհուրդը համաձայնություն Է տվել Ռուսաստանի նախագահին՝ երկրի զինված ուժերն օգտագործելու Սիրիայում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահի վարչակազմի […]

Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Սեպտեմբերի 29-ին  և լույս  30-ի  գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ, տարբեր  տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց` այդ թվում շուրջ 160  կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի  նռնականետերից,ինչպես նաև 4 կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան […]

Ադրբեջանցի իրավապաշտպանը նոր մանրամասներ է ներկայացրել Վահանի մտադրությունների մասին

Բաքու փախած Վահան Մարտիրոսյանն ու վերջինիս ընտանիքը մտադիր չեն որեւէ այլ երկիր տեղափոխվել, հայտարարել է ադրբեջանցի իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն` նկատելով, թե Վահան Մարտիրոսյանն ընտնիքով պարբերաբար զբոսնում է Բաքվում` նա չի թաքցնում, որ Բաքուն իրեն դուր է գալիս:

Ապացույցներ

Սեպտեմբերի 29-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվել է ՊՆ Սեյրան Օհանյանի տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ Հրապարակ օրաթերթի: Կողմերը ներկայացրել են իրենց ապացույցները: Հայցվոր կողմը դատարանին է փոխանցել խնդրո առարկա հոդվածում հրապարակված ավտովթարի գործով դատավճիռը: Հիշեցնենք, վթարի արդյունքում Հովիկ Հայրապետյանի մահը կապվում էր Ռուզաննա Խաչատրյանի անվան հետ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ […]

Ինչ է կատարվում ֆինանսական շուկայում

ՀՀ բանկերում ձեւավորված փոխարժեքները: Դոլարի առքի միջին գինը – 470.43 (նվազագույնը – 470) Դոլարի վաճառքի միջին գինը – 475.07 (առավելագույնը – 477) Եվրոյի առքի միջին գինը – 526.48 (նվազագույնը – 523) Եվրոյի վաճառքի միջին գինը – 536.24 (առավելագույնը – 537.10) Ռուբլու առքի միջին գինը – 7.06 (նվազագույնը – 6.95) Ռուբլու վաճառքի միջին գինը  — 7.37 […]

Մթերվել է 129 հազար տոննա խաղող

Օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում  2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ արտադրվել է  շուրջ 167 000 տոննա խաղող, որից 129 000 տոննան մթերվել է։ Այսօրվա  դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է  նաև 4630  տոննա խաղող։ Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման  աշխատանքներն ընթացքի մեջ են:

Քննչական կոմիտեն Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել

ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել ՀՀ դատախազություն՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության հետ կապված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ առերես հարցաքննության ժամանակ նոր […]

Հորդորում ենք Հայաստանին ընդունել Ադրբեջանի հրապարակային կոչերը. Ուորլիք. News.am

Միացյալ Նահանգները լիարժեք պաշտպանում է ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ներդրումը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին՝ հրադադարի խախտումների վերաբերյալ հաղորդումները քննության առնելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք հորդորում ենք Ադրբեջանին ընդունել մեխանիզմները, որ կօգնեն թուլացնել լարվածությունը եւ որ առավել կարեւոր է, խուսափել քաղաքացիական զոհերից: Մենք նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի