28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Միեւնույն է` կհաշվեն 48 դրամով

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է «Դելոյթ ընդ տուշ» կողմից ներկայացված խորհրդատվության 1-ին փուլի հաշվետվությունը, որը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացրել է էլեկտրաէներգիայի թանկացման որոշման վերաբերյալ մոնիտորինգ, այսինքն` պետք է պարզեր, թե որքանով է այդ որոշումը արդարացված: Հիշեցնենք, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը վստահեցրել էր, որ սեպտեմբերի վերջին ընկերությունը կտա ՀԾԿՀ-ի կողմից 2015-2016 թվականների համար հոսանքի թանկացման […]

Հայաստանում մեկնարկել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունները

Այսօր Հայաստանում մեկնարել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն» անունը կրող զորավարժությունները: Զորավարժությունների նպատակն է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղված հատուկ օպերացիաների մշակումն ու իրագործումը: Զորավարժություններին կմասնակցեն զինված ստորաբաժանումներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից, Ղրղզստանի և Տաջիկստանից: Զորավարժություններին ներկա են նաև Կարմիր Խաչի, ինչպես նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբի և քարտուղարության ներկայացուցիչները:

Հայաստանը այդպես էլ դասեր չքաղեց.Վահան Շիրխանյան /վիդեո/

«Ամենակարևորը մարտական ոգին է, զենքը ընդամենը ջարդելու միջոց է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Անդրադառնալով սահմանային լարվածությանը և հայտարարաված պատերազմ սկսելու հավանականությանը Շիրխանյանը նշեց.« Ոչ միայն Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության բարձրացման, այլ նաև մեր դիվանագիտության շնորհիվ խնդիրների տեղերը փոխվեցին և առաջին տեղում եկավ ռազմական բաղկացուցիչը, ինչը ճիշտ չի […]

Արջը հարձակվել է գյուղացու վրա

Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.07-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի «Հոստուն» կոչվող տարածքում արջը հարձակվել է գյուղի բնակիչ` 1959 թ. ծնված Ս. Ա.-ի վրա: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:  Տուժածը տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ուշանում է

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտարարել է, թե միջնորդություն է ներկայացրել Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն դատարան`  իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործը կարճելու առնչությամբ: ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն` վերոնշյալ քրեական գործով տուժող ճանաչված Հարություն Զաքարյանը նոր ցուցմունք է տվել, թե իրեն Տիգրան Խաչատրյանը ծեծի չի ենթարկել: Թեեւ նախօրեին Զաքարյանները հերքեցին այս տեղեկատվությունը, սակայն մամուլը […]

Աղբատարում 11 բջջային հեռախոս և 77 գրամ կանաչավուն զանգված է հայտնաբերվել

ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:25-ի սահմաններում օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել բնակելի գոտի մուտք գործող աղբատար մեքենան, ինչի արդյունքում վարորդի խցիկից հայտնաբերել են 77 գրամ կանաչավուն զանգված, 1 հատ ներարկիչ՝ 2 գրամ սպիտակ, թափանցիկ հեղուկով, 11 հատ բջջային հեռախոս և 11 բաժանորդային քարտ, հեռախոսի 1 լիցքավորիչ և 1 USB  […]

ՔԲԿ-ի զինյալները Դիարբեքիրում հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինները զինված հարձակում են իրականացրել Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) նահանգի Բաղլար շրջանի Ջեմիլօղլու պողոտայում  գտնվող ոստիկանության կենտրոնական տեղամասի վրա, գրում է Ermenihaber.am-ը: Ինչպես իրազեկում է թուրքական «dunyabulteni» լրատվական կայքը, PKK-ականները զինված են եղել երկարափող զենքերով, «մոլոտովյան կոկտեյլներով» և ինքնաշեն պայթուցիկներով: Հարձակման հետևանքով շենքի հրդեհ է բռնկվել: Առաջացած ծխից տուժել է շենքում գտնվող վեց […]

Եթե ի վիճակի չեք

Վիրտուալ տիրույթի օրվա թոփ-թեման նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն է ՄԱԿ-ում: ՀՀ-ն ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է Ադրբեջանին պատժելու իր մտադրության մասին Օգտատեր Ալեն Ղեւոնդյանը գրում է. «Երեկ ՄԱԿ-ի 70-րդ նստաշրջանում, ուր կրքերի կիզակերտում էր Արևմուտքի և ՌԴ-ի միջև առկա տարաձայնությունների հիմնահարցը, ելույթով հանդես եկավ ՀՀ Նախագահը: Ելույթը ուներ մի քանի կարևորագույն շեշտադրումներ, որոնք աշխարհին էին ներկայացնում […]

«Զենքով լինի, խաչով լինի պիտի գնանք վաղ թե ուշ…» /վիդեո/

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ երիտասարդական թևի նախագահ Սևակ Եփրեմյանը սպասում է հրամանի՝ դիրքեր մեկնելու և զենք վերցնելու: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Եփրեմյանը ասաց. «Ես երգիչ եմ: Երգում եմ ժողովրդական երգեր, ես հայր եմ դարձել բոլորովին վերջերս ու զենք կվերցնեմ հանուն իմ աղջկա ու մնացած բոլոր հայ երեխաների ապագայի: Եթե պատերազմ լինի՝ ես կգնամ երգելով»: […]

Ամերիկացի հայտնի պարուհին կգնա Ծիծեռնակաբերդ` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը /ֆոտո/

Ստեպ ժանրում աշխարհահռչակ պարուհի Sarah Reich-ը ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան` World Armenia World նախագծի շրջանակներում: Այս նախագծի նպատակն է աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան հրավիրել հայտնի արվեստագետներին ու ծանոթացնել նրանց հայկական մշակույթի հետ, ինչպես նաեւ հնարավորություն տալ հայ հանդիսատեսին հանդիպելու արվեստագետների հետ:  Նախագիծն իրականացնում է Club12 երաժշտական ակումբը: Երեկ պարուհին բացառիկ հանդիպում ունեցավ LOFT  ինքնազարգացման եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի