30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տասնյակ ընտանիքների չեն թողնում պսակվել, մկրտվել. Առավոտ

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը թերթի հետ զրույցում նշեց, որ խորհրդային իշխանությունների օրոք բռնագրավված հայկական եկեղեցիների խնդրից բացի` մեկ այլ կարևոր խնդիր կա, որ առայսօր շարունակվում է ու լուծման կարիք ունի: «Խոսքը վերամկրտությանն է վերաբերում: Վրաց եկեղեցին չի ճանաչում այլ եկեղեցիների մկրտությունը, չնայած առաքելահաստատ բոլոր եկեղեցիներն էլ ուղղափառ եկեղեցիներ […]

Հրաժարվել զենքի կիրառումից. Ուորլիքը` դարձյալ նույնը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում հրապարակել է ականանետի արձակած կրակոցի բեկորների լուսանկար եւ կոչ արել Ղարաբաղի հակամարտության կողմերին հրաժարվել զենքի կիրառումից: «Հայաստանն ու Ադրբեջանը, անկախ նրանից` ագրեսորի կարգավիճակում են, թե հակազդողի, պետք է հրաժարվեն այս զենքերի կիրառումից»,- գրել է Ուորլիքը:

Թող օրհնյալ լինի այն մարդը

Բայց թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդառնա։ Նա կլինի ինչպես հոսող ջրերի մոտ աճած ծառ և իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը. երբ տոթը հասնի՝ չի վախենա. նրա սաղարթն անտառի պես կտարածվի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենա և չի դադարի պտուղ տալուց։ Երեմիա 17:7-8

Խնդրել է հետ վերադարձնել հրացանը

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1983 թ. ծնված Սևակ Ն.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի հարթափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Սևակ Ն.-ն միաժամանակ խնդրել է հրացանն օրինականացնել և վերադարձնել իրեն:  

3 օրում 2 հոգի մահացել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 22-ը, կողոպուտի 3 դեպքերը բացահայտվել են: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 18, յուրացման 5 և շորթման 1 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, կողոպուտի`1,  գողության […]

Վերա Բրեժնեւան գաղտնի ամուսնացել է /ֆոտո/

Ռուսական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, որ երգչուհի Վերա Բրեժնեւան եւ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն գաղտնի ամուսնացել են։ Сплетник-ի տեղեկություններով՝ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Իտալիայի Ֆորտե-դեյ-Մարմիում՝ Տոսկանա։ Արարողությանը ներկա են եղել զույգի միայն ամենամտերիմները։ Կայքը նաեւ լուսանկար է հրապարակել, որում Բրեժնեւան հարսանեկան զգեստով է եւ դեմքը փակել է ծաղիկներով։ Այն, որ պրոդյուսերն ու երգչուհին […]

Գառնիի ջրագիծը «երիտասարդանում» է

Սակայն հատկապես կարևոր է Գառնիի ջրաղբյուրում իրականացվող մեծածավալ ծրագիրը: Մայրաքաղաքին վայրկյանում մոտ 1400 լիտր ջուր մատակարարող Գառնիի  ջրաղբյուրի «երիտասարդացումը» մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Շենգավիթ ու Նուբարաշեն վարչական շրջանների սպառողներին խոստանում է ավելի կայուն ջրամատակարարում: Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակամիջոցում համակարգում կառուցվել է 689 մետր նոր ջրագիծ, շահագործումից հանվել է 1508 մետր վթարված ջրագիծ: Նաև վերացվել է 550 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված