30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ոստիկանությունից պարզաբանում են

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակիցների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ոստիկանությունում ստեղծված «Թեժ գիծ» ծառայության 010-37-02-36 հեռախոսահամարին հոկտեմբերի 28-ին ստացվել է 6 ահազանգ, որոնք եղել են տեղեկատվական բնույթի, մասնավորապես, ցուցականերում տվյալները որոնելու, տեղամասի վայրի վերաբերյալ: Քաղաքացիների բոլոր զանգերին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ:  

«ՊԵՏ» հետազոտությունը հասանելի կդառնա

Ավարտին են մոտենում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի 1-ին փուլի` Իզոտոպների արտադրության կենտրոնի, ստեղծման աշխատանքները: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը այցելել են շինհրապարակ,  ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: Կենտրոնի գործարկման շնորհիվ Հայաստանի բնակչությանը հասանելի  կդառնա  գերժամանակակից «ՊԵՏ» (Positron emission tomography) հետազոտությունը: Ընթացքի մեջ է նաև 2-րդ […]

Ձյուն կտեղա

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-31-ին շրջանների զգալի մասում, նոյեմբերի 1-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 29-31-ին, նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` ձնախառն անձրև, 2-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7, արևելյան շրջաններում` 7-9 աստիճանով: Երևանում հոկտեմբերի 29-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

«Սահմանադրությունը փոխում են, որ մի քանի շրջան զիջենք». Առավոտ

«Դուք շատ եք կարևորում Սահմանադրության անցնելը։ Ինձ համար դեկտեմբերի 6-ին դուք քվեարկելու եք Ղարաբաղի հարցը։ Ես, օրինակ, լուրջ կասկած ունեմ, որովհետեւ ամեն օր տեսնում եմ, թե ոնց են գովում Սահմանադրությունը, ասում են բացարձակ աբսուրդ բաներ՝ Բուքիքյոյից սկսած, որոնց հետ ես ունեմ երկարատև նամակագրական կարգեր»,-երեկ Աժ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բազրատյանը։ Նա հայտարարեց՝ «Ինձ համար […]

Վթար՝ մետրոյի «Չարբախ» կայարանում

Այսօր առավոտյան խաթարվել էր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի աշխատանքը. վագոններն ուշացումով էին մոտենում կառամատույցին: Վնասվել է կայարանի կառամատույցը. ընդհանուր բետոնածածկույթի որոշ հատված փլվել է: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է փլվածքը: Նշենք, որ մետրոպոլիտենի աշխատակիցները նստարաններով արգելափակել էին կառամատույցի վնասված հատվածը: Աշխատակիցները նշում էին, որ վթարի հիմնական պատճառ կարող է լինել կայարանի տակով հոսող […]

Որն էր Անկարայի ահաբեկչական պայթյունների նպատակը

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը, հիմնվելով ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների վրա, հայտնել է, թե ինչ նպատակ են ունեցել հոկտեմբերի 10-ին Անկարայում 102 մարդու կյանք խլած պայթյունները, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական իշխանամետ «sabah»  թերթը գրում է, որ, ըստ դատախազության եզրակացության, այդ պայթյունների նպատակը եղել է նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները սաբոտաժի ենթարկել ու խաթարել քաղաքական կայունությունը […]

Պուտինի արձագանքը Հովիկ Աբրահամյանին. Առավոտ

«Դա մեծ նշանակություն կունենա այն երկրների համար, որոնք ՌԴ-ից ներկրում են վառելիք, այդ թվում`աոաջին հերթին Հայաստանի, քանի որ սահմանին սակագնի գանձման և դոլար-ոուբլի փոխարժեքի տատանումների հետ կապված խնդիրներ էլ չենք ունենա»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հանձնարարականը։ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ Կրեմլում տեղի է ունեցել վառելիքաէներգետիկ համակարգի զարգացման ռազմավարության և […]

Փող ունես, տեսակցիր

Ոչ վաղ անցյալում հիվանդանոցների ծննդաբերական բաժանմունքներն անհասանելի էին ծննդկանին տեսակցել ցանկացող հարազատների համար: «Օձն իր պորտով, հավքն իր թևքով» չէր կարող մուտք գործել այս բաժանմունք: Հիմա ամեն բան այլ է. բավական է հիվանդանոցի համապատասխան բաժնում վճարում կատարել և տեսակցության «արտոնագիր»-ը պատրաստ է: Եվ սա ոչ միայն ծննդաբերական, այլ նաև հիվանդանոցի մյուս` թերապևտիկ, վիրաբուժական, մանկական և այլ […]

Աշխատանքից ազատման դիմում է գրել. Հրապարակ

Կալանավայրերում չլսված, չտեսնված «խոշոր» չափի՝ 30 հազար դրամանոց «սպարտիվկայի» համար քրեական հետապնդման ենթարկվող «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս 5 տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։ Նա նշեց, որ Մանուկ Պողոսյանը հոկտեմբերի 26-ին աշխատանքից ազատման դիմում ներկայացրել է, սակայն դեռեւս ազատման մասին հրաման չկա, այժմ […]

«Հարգելի նախագահ և վարչապետ, ազատեք այս թյուրիմացությունից» . Ժողովուրդ

ՀՀ Արարատի մարզի մի շարք բնակիչներ նամակով դիմել են «ժողովուրդ» օրաթերթին եև հայտնել իրենց դժգոհությունը՝ կապված Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գործելաոճի հետ։ Նամակում նշված է, որ Արարատի մարզի մի շարք բնակիչներ խիստ զայրացած են ու զարմացած մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պահվածքից։ «Ինչպես կարելի է նման մարդու մարզպետ վստահել ու նշանակել, նա չունի ամենատարրական կուլտուրա։ Այդ մարդը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված