05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան հյուրընկալվել է՝ ՀԱԿ-ում

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում  այսօր կուսակցության փոխնախագահ եւ ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են անցած Սահամանադրական հանրաքվեի, նրա բողոքարկման գործընթացի, ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու, Հայաստանի ընտրական համակարգը վստահելի, թափանցիկ եւ հանրության կողմից վերահսկելի դարձնելու քայլերի, Ընտրական օրենսգրքի վերափոխման, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, հանրաքվեից հետո ստեղծված նոր քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր: […]

Նաղդալյանը վստահ է

Այսօր ողջ օրը խորհրդարանում պատգամավորները բանավիճում էին Երևան քաղաքի բեռնաթափմանը ուղղված վարկային ծրագրի տրամադրման հարցի շուրջ, որի ընթացքում հնչեցին բավականին սուր ելույթներ: Կիսո՞ւմ եք արդյոք Ձեր ընդդիմադիր գործընկերների բարձրացված մտահոգությունները՝ հարցով դիմեցինք ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին. -Կարծում եմ՝ ճիշտ չէ մայրաքաղաքի և մարզային բնակավայրերի հակադրումը, թեև ոչ ոք չի ժխտում, որ իսկապես մեր մարզային և շրջանային այլ քաղաքներում բավականին […]

Ինչի մասին պետք է լռել՝ դա ձեր հերոսությունն ու տղամարդկությունն է. Սասուն Պասկևիչյան

Կյանքում կան բաներ, որ պետք է պահել գաղտնի, կամ ամենաքիչը պետք չէ անընդհատ դրանց մասին խոսել։ Եվ այսպես, ի՞նչ է պետք գաղտնի պահել. 1. Առաջինը՝ ինչ պետք է գաղտնի պահել, ասում են իմաստունները, դա Ձեր հեռուն գնացող պլաններն են։ Լռեք այնքան ժամանակ, մինչև այդ պլանները չիրականանան։ Մեր մտքերից յուրաքանչյուրը ոչ միայն իդեալական չէ, այլ նաև […]

Ռուսաստանը ռազմական գործողությունները չի դադարեցնի

Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համար հիմքեր չկան: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանը կշարունակի ավրահարվածներ հասցնել այնքան ժամակ, քանի դեռ մենք իրապես չեն հաղթել «Իսլամական պետություն» եւ «Ջաբրաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորուրումներին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նախօրեին, հիշեցնենք, սիրիական ընդդիմությունը Ժնեւում ընթացող բանակցությունների ժամանակ պահանջել է, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի ավիահարվածներ հասցնել երկրի […]

Հայերը փորձում են ամեն ինչից մի բան պոկել․ ռուս ավտոճանապարհորդի տպավորությունները

Որքան կարժենա Հայաստանով ավտոուղեւորությունը։ Այս հարցը փորձել է պարզել ռուս լրագրող Կոնստատնին Գուսեւը եւ իր նկատառումները ներկայացրել avtovzglyad.ru-ում հրապարակված իր հոդվածում։ «Վրաստան մտնելիս սահմանապահներն ու մաքսայինի աշխատակիցները պարզապես ուրախությունից փայլում են, երբ ավտոմեքենայով մարդ են տեսնում, ով պատրաստվում էիրենց երկրում որոշակի քանակությամբ գումար թողնել: Եվ ոչ մի ապահովագրության եւ ճանապարհային վճարի մասին այստեղ խոսք չկա: […]

Սիրո հարցը` Ռիտա Սարգսյանի հետ /վիդեո/

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տեղի է ունեցել Ս.Սարգսի տոնին նվիրված առաջին ցուցահանդես մրցույթի բացումը: Սուրբ Սարգսի տոնակատարությունների շրջանակում արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է ստեղծագործական բուհերի ուսանողների աշխատանքների ցուցահանդես մրցույթներ, որի նպատակն է երիտասարդներին խրախուսել ստեղծագործել սիրո թեմայով: Միջոցառմանը ներկա են եղել առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս […]

Ով է խանգարում

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը  կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամին հետաքրքրվեց, թե ինչու Հայաստանում վերջին տարվա ընթացքում բենզինի գինը միայն 11 տոկոսով  է նվազել, այն դեպքերում, երբ հարևան երկրներում վառելիքը ընդգծված էժանացել է: «Ամբողջ աշխարհում վառելիքի գինն իջել է, իսկ Հայաստանում շարունակում է մնալ բարձր. Ռուսաստանում իջել է  33 տոկոսով, Չեխիայում՝ 20, Գերմանիայում ու Ֆրանսիայում՝ […]

Ֆեյսբուքյան դատաստանի մի ենթարկեք

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով մեղադրվող բժշկուհուն առնչվող հարցին: Դիտարկմանը, թե նախարարը  այս թեմայով առանձնազրույց է ունեցել ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի հետ, նախարարը արձագանքեց. «Մենք Արա Ասոյանի հետ գրեթե ամենօրյա աշխատանք ենք ունեցել, հաշվի առնելով գրիպով հիվանդությունների բարձրացումը: Այդ դեպքի առնչությամբ նույնպես խոսել ենք : […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված