10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել նախագահների հանդիպման վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները հայտարարություն են տարածել Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո։ Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումը հնարավորություն է ընձեռել նախագահներին հստակեցնելու իրենց դիրքորոշումը առանձնազրույց տեսքով հանդիպման ժամանակ: «Նախագահները քննարկել են վերջին շրջանում բռնությունների դեպքերը և հատուկ մտահոգություն են հայտնել զոհերի հետ կապված՝ այդ թվում և […]

ՊՆ-ում կայացել է գերիների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը

Դեկտեմբերի 19-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Բացման խոսքում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փաստել է, որ հանձնաժողովի գործունեությունն ունի մեծ նշանակություն, առկա են ձեռքբերումներ, որոնց հիման վրա պետք է զարգացնել հաջողությունները: Դավիթ Տոնոյանը նաեւ նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ […]

Բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը

Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: ՇՀ կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանը տեղի ունեցած հանդիպումը մեկնարկել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ […]

Վարչապետն ընդունել է Երեւանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երեւանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման շրջանակում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Հանդիպմանը քննարկվել է գումարային եւ բնակարանային փոխհատուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Կառուցապատող ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ փոխհատուցման գործընթացը շարունակվում է, եւ վարչապետի մոտ կայացած վերջին հանդիպման արդյունքներով, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, ամբողջությամբ լուծվել է եւս 18 ընտանիքին փոխհատուցում […]

Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին ներկայացնում է նախագահների հանդիպման արդյունքները

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների  բանակցությունների արդյունքները:Նման գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոգլոգում ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Մանրամասները հայտնի կլինեն ավելի ուշ: Նա նաեւ լուսանկար է հրապարակել։ Լուսանկարը` Վլադիմիր Հակոբյանի «Թվիթեր»-ի էջից:

Իմ համամասնականը հավասար է մի քանի հատ մեծամասնականի

ԲՀԿ խմբակցության մեջ փաստացի գտնվող պատգամավոր Արագած Ախոյանը կարծում է, որ երբեք խնդիր չի ունենա հաջորդ խորհրդարան անցնելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ պատգամավորը ընտրվել է ԲՀԿ ցուցակով մեծամասնական ընտրակարգով և փետրվարյան հայտնի դեպքերից հետո առաջինն էր, որ դուրս եկավ ԲՀԿ խմբակցությունից: Չնայած դրան նա շարունակեց փաստացի մնալ խմբակցության կազմի մեջ, այլապես, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, պետք […]

«Ներե՛ք մեզ, եթե կարող եք, թանկագին մայրեր»

Ցավակցություն դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նահատակված հայորդիների հարազատներին. «Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից վշտակցում եմ նենգ ոսոխի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նահատակված հերոս հայորդիների հարազատներին: Ներե՛ք մեզ, եթե կարող եք, թանկագին մայրեր: Ներե՛ք, որ չենք կարողանում ի սպառ բացառել նման ցավալի դեպքերը:  Դուք, հայ […]

Աշխատել խաղաղ կարգավորման շուրջ․ Ուորլիքն ամփոփել է նախագահների հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրառում է արել Շվեյցարիայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին։ Ուորլիքը գրել է, որ որոշում է կայացվել շարունակել աշխատանքը խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը եզրափակվեց 2016 թվականին ուղղված բաժակաճառով՝ աշխատելու խաղաղ կարգավորման շուրջ»,- գրել է Ուորլիքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի