21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ավարտվել է Հանրաքվեի ընթացքը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սիրուշ Հովհաննիսյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների Հանրաքվեի ընթացքը լուսաբանող՝ զանգվածային լրատվության միջոց հանդիսացող՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի նկատմամբ բռնություն գործադրելով, խոչընդոտել է վերջինիս և նույն լրատվամիջոցի օպերատոր Գարիկ Ազիբեկյանի  լիազորությունների իրականացմանը: ՀՔԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Սիրուշ Հովհաննիսյանը […]

ՀԷՑ-ից զգուշացնում են

«Հայաստանի էլեկտրական ցանցերե փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին` պլանայինև վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն. Երևան քաղաքի` 10:30-14:30 Խորենացի փ. 26 շենքը և հարակից հանրային բաժանորդները, 11:00-13:00 Բակունցի փ. 2, 4, Կոմիտասի պող. 1, Հ.Հակոբյան փ. 4 շենքերը և հարակից հանրային բաժանորդները:

Հայաստանը և Արցախը ներկայացվել են Լոս Անջելեսի “LA Travel and Adventure Show” զբոսաշրջային ամենամյա միջոցառմանը

Փետրվարի 27-28-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի աջակցությամբ Հայաստանը և Արցախը առանձին տաղավարով ներկայացվեցին ԱՄՆ արևմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային ամենամյա միջոցառմանը` “LA Travel and Adventure Show”-ին, որն այս տարի տեղի ունեցավ Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում: Ի թիվս զբոսաշրջային ցուցահանդեսի հարյուրավոր մասնակիցների` այցելուներին ներկայացվեց Հայաստանի և Արցախի զբոսաշրջային առանձնահատկությունները, ներառյալ` վերջին շրջանում ակտիվ […]

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում այցելել է Կոմիտասի հուշարձան

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգում վերջերս կանգնեցված Կոմիտաս վարդապետի հուշարձան եւ ծաղիկներ խոնարհել: «Կոմիտասը խորհրդանշում է ոչ միայն […]

Անձրեւ է սպասվում

Մարտի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև:  Քամին՝ արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:  Օդի ջերմաստիճանը 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում՝ Մարտի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հնարավոր է անձրև:

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը «մարտի 1-ին» չթողներ … «զրո» տեղաշարժ/վիդեո/

Գյումրեցի Գագիկ Ղամբարյանին կարելի է տեսնել Նախախորհդարանի կազմակերպած հանրահավաքների ժամանակ: ”Իմ իրավուքնների համար եմ եկել, որ միանամ Ժիրայր Սեֆիլյանին, ու Հայաստանը դուրս բերենք ճգնաժամից”,-ասաց: Վերջինս կարծիք հայտնեց, թե Հայաստանում չկա ընդդիմություն, իսկ եղածն էլ թույլ է: Օրինակ` ՀԱԿ-ին ու ”Ժառանգությանը” նա թույլ ընդդիմություն է համարում, սակայն ասում է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնեին Լևոն […]

Իրենց իմ արյունն ու առողջությունն էր պետք, քամեցին . մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ

«Շատերը շահարկում են մարտի 1-ը ու փորձում դիվիդենտներ շահել: Ես սկզբունքորեն դեմ եմ այն մարդկանց, ովքեր ոչ մի կապ չեն ունեցել մարտի 1-ի հետ, բայց առիթ անառիթ աղմկում են : Ես այսօր հայտարարում եմ, որ Գագիկ Ջհանգիրյանը մարտի 1-ի հետ ոչ մի կապ չունի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ, այժմ Ստրասբուրգում […]

Լևոն Արոնյանը նահանջել է. ՖԻԴԵ

ՖԻԴԵ-ն  հրապարակել է համաշխարհային դասակարգման մարտ ամսվա աղյուսակը: Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը  նահանջել է 3 աստիճանով: 2786 միավորով Արոնյանն այժմ 7-րդ տեղում է՝ նախորդ ամսվա 4-րդի դիմաց:  Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է վաստակած 2851 միավորով: Նրան հաջորդում են Վլադիմիր Կրամնիկը (2801), Ֆաբիանո Կարուանան (2794), Անիշ Գիրին (2793), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2792),  Հիկարու Նակամուրան (2790): Հայաստանի հավաքականի անդամներից Գաբրիել Սարգսյանը […]

Մարտի 1`քաղպաշտպանության համաշխարհային օրը

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: 1994 թ. Հայաստանը ևս դարձել է Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ, և այդ օրվա առթիվ ՀՀ մարզերում ու մայրաքաղաքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` բաց դասեր, ուսումնավարժություններ, տարհանումներ և այլն: Քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցը հատկապես կարևորվում է պատերազմական իրավիճակներում։ Առաջինը դա գիտակցեց ֆրանսիացի վիրաբույժ գեներալ Սենտ Պոլը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի