28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Իրաքը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ թուրքական զինուժն իր տարածքից հանելու համար

ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչ Ալի ալ Հաքիմն Իրաքից թուրքական զորքն անհապաղ դուրս բերելու պահանջով նամակ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ (ԱԽ), գրում է Ermenihaber.am-ը: Նամակով ԱԽ-ի խնդրվում է պահանջել Թուրքիայից, որպեսզի վերջինս անհապաղ դուրս բերի զորքերը Իրաքի տարածքից և այլևս չխախտի այդ երկրի ինքնիշխանությունը: Դիմումի մեջ Թուրքիայի կողմից Իրաք զորք ուղարկելը (առանց Իրաքի թույլտվության) միջազգային […]

Վարորդներին զգուշացնում են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վանաձոր-Ալավերդի, Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու […]

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

ՀՀ տարածքում դեկտեմբերի 14-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 7-12 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ին էապես չի փոխվի, իսկ 18-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լցրեք բաժակները, ընկերներ

Մինչ Ազատության հրապարակում իրական վրաններ տեղադրելու փոխարեն թղթե վրանների պայքար է ծավալում ընդդիմության մի մասը, մյուսներն էլ պատրաստվում են հին ու ծանոթ քայլին`  հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարան բողոքարկելու, ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. Դեկտեմբերի 13-ին, ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` 2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ` հիմք […]

Խոշոր հրդեհ Կոմիտասի պողոտայում․ կան վիրավորներ /ֆոտո/

Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում  դեկտեմբերի 13-ին,  հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Վ. Վ.-ին պատկանող բնակարանը՝ գույքով (40 քմ): Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, ահազանգը ստացվել է ժամը 08.36-ին, դեպքի վայր Է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Հրդեհի հետևանքով շենքի 5-րդ հարկի բնակիչներից […]

Սարսափելի հրդեհ ՌԴ-ում․ 23 հոգի է մահացել /վիդեո/

ՌԴ Վորոնեժի շրջանում հրդեհ է բռնկվել  նյարդահոգեբուժական ինտերնատում, ինչի հետեւանքով 23 հոգի մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում է РИА Новости-ն։ Արտակարգ իրադրության վայրում աշխատում է 440 մարդ և ավելի քան 80 միավոր տեխնիկա: Նյարդահոգեբուժական ինտերնատում հրդեհը բռնկվել էր ուշ գիշերը,   դրա տարածման մակերեսը եղել է 600 քառակուսի մետր: Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ կարող էր դառնալ չհանգցրած ծխախոտը։

Այլասերում են

Խոսելուց առաջ մտածիր և դեռ չհիվանդացած` հոգ տար քո մասին. նախքան Տիրոջ դատաստանը քննիր քո անձը և նրա այցելության ժամանակ ողորմություն կգտնես: Մեղանչելու ժամանակ ցույց տուր, որ դարձի ես գալիս: Մի հապաղիր ժամանակին կատարել խոստումդ և մինչև մահ մի հետաձգիր արդարացումդ: Աղոթելուց առաջ նախապատրաստիր քեզ և մի եղիր այն մարդու նման, որ փորձում է Տիրոջը: […]

Վարչապետ Աբրահամյան. Կառավարությունը պատրաստ է ՏՏ ոլորտում նոր ծրագրեր ֆինանսավորել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վանաձոր, որտեղ Ստեփան Զորյանի անվան թիվ 22 հիմնական դպրոցում դեկտեմբերի 12-ից անցկացվում է «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը, որոնք հիմնականում կազմավորված են ծրագրավորողներից, ընդամենը 24 ժամում մշակում և ժյուրիին են ներկայացնում իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը): Միջոցառմանը մասնակցում է շուրջ 250 […]

Անհավանական․ զույգը նշում է ամուսնության 90-ամյակը /վիդեո/

Բրիտանական Բրեդֆորդում ապրող ամենահայտնի մարդիկ ամուսիններ Քարամ եւ Քարտարի Չանդերն են։ Անհավանական է թվում, բայց նրանք այս տարի նշում են իրենց ամուսնության 90-ամյակը։ 110-ամյա ամուսինն ու 103-ամյա կինը ամուսնացել են Հնդկաստանում՝ 1925 թվականին։ Այժմ նրանք 8 երեխա, 27 թոռ եւ 23 ծոռ ունեն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի