30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արցախում երկու զինծառայող է մահացել

ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը և Թեմուր Շարիի Սուլոյանը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը,  դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը […]

Ահաբեկիչները գլխատել են 15-ամյա տղայի՝ արեւմտյան երաժշտություն լսելու համար

Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հրապարակայնորեն գլխատել են դեռահասին, քանի նա արեւմտյան երաժշտություն է լսել։ 15-ամյա Այխամ Հուսեյնը փոփ-երաժշտություն է լսել, երբ նրան զինյալները ձերբակալել են։ Նրան մահապատճի է դատապարտել շարիաթի դատարանը։ Այս մահապատիժը բարկացրել է Մոսուլի բնակիչներին, քանի որ շարիաթի դատարանը պաշտոնապես արգելք չի դրել արեւմտյան երաժշտություն լսելու վրա։

Քաղաքական համագործակցությունը գործիք է առավել արդյունավետ կառավարելու համար . Հ. Նաղդալյան

Կառավարության կողմից հրավիրված այսօրվա ԱԺ արտահերթում քննարկման դրվեց ՏԿԱԻՆ–ը տարանջատելու հարցը, ինչն ընթացավ բավական սուր հարցադրումներով:   Ի վերջո, ո՞րն էր ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նման հրատապությունը և որքանով է իրատեսական ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության արդյունավետությունը` հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից, ով նշեց. – Գլխավորը, թերևս այն է, որ այս քաղաքական  համագործակցությունը մենք որպես […]

Էջմիածնի «ծեծված» նախկին քաղաքապետի օբյեկտում հայտնաբերվել է զենք-զինամթերք

Այսօր՝ փետրվարի 19-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա խճուղու 4/1 հասցեում հայտնաբերել են մի ամբողջ արսենալ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի […]

Նախարար դառնալու ճանապարհը

«Ազգային ժողովն ու կառավարությունը միասնական օրգանիզմ պետք է լինեն` երկրում ծառացած խնդիրների հաղթահարման առումով, հետևաբար` ինքն իրեն օտարված չի զգա»,-այսօր լրագրողների hետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառանալով լարգրողների հարցադրմանը, թե  հե՞շտ է հեռանալու խորհրդարանից: Պատգամավորը նկատեց, որ իրեն կզգա երկրի պետական կառավարման մի մասը, և եթե լինի պաշտոնի հրաման, ուրեմն սերտ […]

Նախագահը խորհրդակցությունների շարք է սկսել

Նախագահի նստավայրում մեկնարկել է արտերկրում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարք: Ի լրումն արտաքին քաղաքականության ոլորտում երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն ՀՀ տնտեսական շահերն առաջ մղելու նոր հնարավորությունները, դեսպանընկալ պետությունների հետ տնտեսական կապերի՝ նոր նախագծերի, ներդրումների և առևտրաշրջանառության ավելացման հնարավորությունները, ինչպես նաև կրթության, առողջապահության և մշակույթի ոլորտներում […]

Վերջին հրաժեշտը

Երևանում այսօր վերջին հրաժեշտն են տվել հայ կինոյի մեծերից մեկին՝ ռեժիսոր Արման Մանարյանին: Նա ծնվել էր Իրանի Արաք քաղաքում,  1946թ. տեղափոխվել  Հայաստան: Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1954թ. ավարտել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, իսկ 1962թ.` Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1962թ-ից, որպես ռեժիսոր, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Նկարահանած ֆիլմերից առավել […]

Հանդիպում ՀՀ ՊՆ-ում

Փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին՝ Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին շնորհակալություն է հայտնել հայ- վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելու […]

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները Թբիլիսիում համատեղ հայտարարագիր են ստորագրել

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Միխայիլ Ջանելիձեն, Մեւլութ Չավուշօղլուն եւ Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում այսօր տեղի ունեցած եռակողմ 5-րդ հանդիպման ժամանակ համատեղ հայտարարագիր են ստորագրել, գրում է ադրբեջանական  APA-ն։ Հայտարարագրում նշված է տարածաշրջանային համագործակցության գծով եռակողմ նախագծերի կարեւորությունը: Կողմերը քննարկել են քաղաքականության, էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում համագործակցության հարցեր: Նշվում է նաեւ, […]

Դաշնակցությունը ասելիք ունի

«Նորմալ է, բանավեճ է տեղի ունենում, ընկալելի, ամեն մեկն իր ենթատեքստերն ունի, հիմա ես չեմ ուզում դրանց անդրադառնալ, բայց, մի բան հստակ է, որ սա մեր համագործակցության առաջին դրսևորումն է` հեռանկարային համաձայնագրի, որը կստորագրվի եկող շաբաթ»,-այսօր Ազագային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանը գիտի, որ այս միավորումը բազմաթիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի