Գյումրիի ռուսական ռազմակայանից զինծառայող է փախուստի դիմել
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանից զինծառայող է փախուստի դիմել, որին ռազմակայանի ծառայողները հայտնաբերել են եւ վերադարձրել ռազմակայանի տարածք: «Պայմանագրային զինծառայողի հարազատներից են ժամանել Հայաստան, եւ նա դուրս է եկել զորամասի տարածքից: Ռուսական կողմը զինծառայողին հայտնաբերել է ու նորից զորամաս վերադարձրել: Նա զորամասը լքելիս զենք, սպառազինություն չի ունեցել»,-տեղեկացնում են ոստիկանությունից: Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ եւս […]





































