Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին, ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին Մեծարգո՛ պարոնայք նախագահներ, Օրեր առաջ Արցախի Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում երեքամյա Լեոն և վեցամյա Գիտան խեղդամահ եղան՝ իրենց համար ուտելիք փնտրելու նպատակով ոտքով քաղաք գնացած մորը գտնելու ճանապարհին: […]





































