15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Սյունիքում փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. armtimes.com

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև սկսած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ և 6 վիրավոր: Կայքի տեղեկություններով՝ գերեվարվել է 6 զինծառայող, ունենք 2 մարտական դիրքի կորուստ:  

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծել են հայկական դիրքերը. ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

Հակառակորդը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, ինչը կանխվել է․ իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ․ ՊՆ

Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։ Ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից […]

ԱԱԾ-ի կողմից ձերբակալված երկու բարձրաստիճան սպաները Դավիթ Տոնոյանի մեղադրանքը հերքող ցուցմունքներ էին տվել․ հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով գործի շրջանակներում ԱԱԾ-ի կողմից օրերս երկու զինվորականի ձերբակալության դեպքին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Օրերս տեղեկացանք, որ Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն ձերբակալել է նույն գործով մինչ այդ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննված ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին […]

Հոկտեմբերի 25-ից կհայտարարվի ձմեռային զորակոչ

Կառավարության այսօրվա նիստում հայտարարվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին: 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, […]

Համատարած կրճատումներ ՊՆ-ում. «Իրավունք»

«Իրավունքի» ունեցած տեղեկություններով` այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունում լուրջ կրճատումներ են սպասվում: Ավելին` արդեն իսկ որոշ գնդապետներ սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից: Մեր աղբյուրի փոխանցմամբ` առաջիկայում նախարարությունում կվերացվի, որպես այդպիսին` քաղծառայությունը: Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ «Իրավունքը» գրել էր, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը միանալու է Պաշտպանության նախարարությանը, եւ հենց սա էլ առիթ կդառնա, որ […]

Արցախում իրադրությունն այսօր հանգիստ է. «Հենակետն» ամփոփել է շաբաթը

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ  ներկայացրել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին: Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին Շաբաթվա սկզբնամասում սոցիալական ցանցերում և լրատվական կայքերում տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ ադրբեջանցիները մեծ թափով շարունակում են Գորիս-Կապան ավտոճանապարհի աջ և ձախ հատվածներում սկսած շինարարական աշխատանքները։ Անզեն աչքով էլ երևում է, որ […]

Իրադրությունը այս պահին հանգիստ է․ ՊԲ

Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է: Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը

Հոկտեմբերի 11-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, հայ-ադրբեջամական սահմանային իրադրությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Երասխում ադրբեջանական ԶՈւ կրակոցներից հայ զինծառայող է վիրավորվել. Sputnik Արմենիա

Ըստ տեղեկությունների` վիրավորին այս պահին վիրահատում են։ Ադրբեջանական կրակոցներից հայ զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՊՆ աղբյուրները: Վիրավորին այս պահին վիրահատում են։ Ըստ տեղեկությունների` զինծառայողը վիրավորվել է Երասխի հատվածում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի