08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Քար լռություն. բանկերը միանում են

Ինչպես արդեն տեղեկացրել էինք «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը հաշվի առնելով վերջին օրերին ԼՂՀ տարածքում ծավալված ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները, որոշում է կայացրել ս.թ. ապրիլի 1-ից 7-ը ԼՂՀ-ում պատերազմական գործողությունների ընթացքում զոհված քաջարի ազատամարտիկների և նրանց ընտանիքների՝ Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունները համարել առ ոչինչ (վարկային պարտավորությունները զրոյացվում են): Այսօր «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ևս որոշում է ընդունել` չեղյալ […]

Ավագ լեյտենանտ Բենիամինը երազում էր որդիներ ունենալու մասին

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի գնդակից զոհված ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի հոգեհանգստի արարողությունը: Բենիամինի մանկության ընկերը՝ Նարեկը տեղեկացրեց, որ Բենիամինը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել. «Երազում էր երեխան ունենալու մասին, միշտ ասում էր տղաներ եմ ունենալու, մենակ տղաներ»: Բենիամինը զինվորականի ընտանիքից էր: «Շատ հայրենասեր ընտանիքի տղա է.հայրը ֆիզպատրաստության […]

Մեր Ամանորը ավարտվեց թեժ լուրով.ասորիները հայերի կողքին /վիդեո/

Այս ծանր պայքարի օրերին ասորիները կանգնած են հայերի կողքին: Ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոևը նշում է, որ Հայաստանը իրենց հայրենիքն է, իսկ հայրենիքը լքելը հանցագործություն է: «Ապրիլի 1-ին ասորիների Ամանորն էր, ցավոք սրտի, այն ավարտվեց թեժ լուրով եւ հենց առաջին օրը Արարատի շրջանից 16 հոգի մեկնեցին Արցախ: Տասնյակ երեխաներ ունենք, որոնք ծառայում են սահմանում եւ 60 […]

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին՝ պայմանագրերին համաձայն: Այս մասին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, գրում է РИА Новости-ն: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն ծրագրո՞ւմ է շարունակել նման մատակարարումները, Ռոգոզինը պատասխանել է: «Ամեն ինչ պայմանագրերի համաձայն է: Երկու երկրներն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, մեր ռազմավարական գործընկերներն են»։  

ՊՆ «Ուրալ» ավտոմեքենայի վթարի դեպքով քրգործ է հարուցվել

Այսօր` ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող, որոնցից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Լևիկի […]

Վիրավորների վիճակը կայուն ծանր է

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Արարատի մարզում դժբախտ պատահար է գրանցվել: Դեպի դիրքեր ուղևորվող «Ուրալ» զինվորական մեքենան վթարի է ենթարկվել և ընկել ձորը, նախնական տեղեկություններով` զոհվել է 1, վիրավորվել 10 հոգի: Վիրավորներին տեղափոխել են Արարատ բժշկական կենտրոն, որտեղից Henaran.am-ին տեղեկացրեցին,որ այս պահին վիրավորների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության. «Երկու վիրավորների տեղափոխել են Երևան, նրանց վիճակը […]

Թուրքիան Արցախում հեռուն գնացող նպատակ ունի

Արցախի ողջ պատմության ընթացքում, սկսած մելիքություններից վերջացրած առաջին հանրապետություն,  խորհրդային շրջան, այսինքն` ողջ այս ժամանակաշրջրանում շատ մեծ դեր է ուեցել թուրքական գործոնը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գեւորգ Մելքոնյանը` հավելելով. «Կարծում եմ, որ այս ամենը թուրքական կողմն անում է մեկ պատճառով, որ ողջ միջազգային հանրության ուշադրութունը սիրիական ճգնաժամից շեղի եւ ուղղի դեպի Հարավային […]

Գերիների ու դիերի փոխանակման ուղղությամբ Կարմիր խաչն աշխատում է

ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝  գերիների  ու դիերի փոխանակման ուղղությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն  աշխատանքներ է իրականացնում: ‹‹Այդ ուղղությամբ մեկնաբանություն անել չեմ կարող առայժմ: Մեր կազմակերպությունն այդ ուղղությամբ աշխատում է,  հարցերը քննարկում է բոլոր կողմերի հետ՝ քննարկելով մարդասիրական հարցեր: Պարզապես այժմ չենք կարող ինֆորմացիա տրամադրել հանրությանը աշխատանքների […]

ՊՆ «Ուրալ»-ը գլորվել է ձորը. կա 1 զոհ, 10 վիրավոր. Shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Երասխավանի դիրքերի ճանապարհին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել և մի քանի մետր գլորվելով հայտնվել է ձորում: 1 հոգի մահացել է, 10 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ, որոնց տեղափոխում են Արարատի հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածի անուն-ազգանունն է Վարդան Մաթևոսյան: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի