10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Քաղաքապետարանը մշակութային միջոցառումների բյուջեն կկրճատի` զոհվածների ընտանիքներին օգնելու համար

Բնակարանի կարիք ունեցող զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որոնք վարձով են բնակվում՝ կտրամադրվեն բնակարաններ: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինիս խոսքով` քաղաքապետարանն ուսումնասիրում է զոհված զինվորների ընտանիքների սոցիալական վիճակը` նրանց աջակցելու նպատակով: Տարոն Մարգարյանը նաև հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, կկրճատվեն մշակութային միջոցառումները, որոնց գումարները կուղղվեն այս ընտանիքներին: Քաղաքապետը […]

Այս պահին Արցախում հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին Արցախում հանգիստ է, կրակոցներ չկան. այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Ֆեյսբուկյան իր հարթակում։ «Առանձնահատուկ լրատվական ակտիվություն մի պահանջեք, ամեն ինչ ներկայացվում է ժամանակին»,-գրել է խոսնակը։ Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ հաղորդմամբ՝ ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները […]

Առողջապահության նախարարը՝ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում  անդրադարձավ  ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից իրականացրած նախահարձակ գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակին: Նախարարը շեշտեց՝ տղաները  գտնվում են տարբեր բժշկական հաստատություններում: «Թերևս ունենք ծայրահեղ վիճակում գտնվող վիրավորներ, բայց մնացածի վիճակը կայունանում է և հուսով եմ, որ ավելի կլավանա»,- ասաց նախարարը ու ուրաշությամբ հավաստեց՝ […]

Քյարամը չփախավ և զոհվեց հրամանատարի կողքին. այսօր նա դարձավ 20 տարեկան

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրառել է. «Այսօր՝ ապրիլի 27-ին, Արցախյան պատերազմի ամենալուսավոր տղերքից մեկը` Քյարամ Սլոյանը կդառնար 20 տարեկան… Շնորհավոր ծնունդդ, հերոս… Դու իմ ու իմ տղաների հերոսն ես, Տարոնիս քո օրինակով եմ բացատրում, թե ինչպիսին պետք է լինի մեր զինվորը, անկախ նրանից հայ է, եզդի թե ասորի: Ասել եմ, […]

Ադրբեջանի գործողությունների հետեւանքով երեք հայ զինվոր է վիրավորվել

Ապրիլի 27-ի գիշերը Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի համաձայնագիրը, ինչի հետեւանքով հայ երեք զինվոր վնասվածքներ է ստացել: Նրանցից մեկը ծանր վիճակում է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: Նրա խոսքով, վնասվածքը զինվորականի կյանքին չի սպառնում եւ ծանր է համարվում, որովհետեւ վնասվել է կոնքոսկրը եւ լուրջ վիրահատություն անհրաժեշտ […]

«Алиев с ума сошел … ». Ադրբեջանում շոկի մեջ են /վիդեո/

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ ռադիոկապի միջոցով հնարավոր է եղել որսալ ադրբեջանցիների խոսակցությունները: Խոսակցություններում բավականին հետաքրքիր ինֆորմացիա կա: Հովհաննիսյանը նաև գրառել է.«Հետաքրքիր է…» :

Չպետք է անընդմեջ ապրել ռազմական հաջողությունների երազախաբությամբ

Կեսգիշերին հայկական զինուժի կողմից վերջ դրվեց ադրբեջանական ամպագորգոռ տվայտանքներին: Ամբողջ գիշեր ահ ու սարսափի մեջ տեղահանվում էին: Հա, ի դեպ գերժամանակակից սպառազինությունը բնավ էլ ադրբեջանցի զինվորականների համար չէ: Այն կիրառելու համար նախ և առաջ անհրաժեշտ է լինել ոչ թե ավանակ, այլ գիտակ, և երկրորդ՝ պետք է ունենալ համարձակություն և կամք, իսկ ավանակներից նման բան ակնկալելը […]

Կարմիր խաչը պարբերաբար տեղեկացվում է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռահրետակոծությունների մասին. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ ինչպես վերջին օրերին, այնպես էլ այս գիշեր Մարտակերտ քաղաքի և շփման գծին մերձակա այլ խաղաղ բնակավայրերի վրա ադրբեջանական բանակի կողմից իրականացված հրթիռահրետակոծությունների մասին, որպես միջազգային անկողմնակալ, չեզոք և անկախ կառույցի, պարբերաբար տեղեկացվել և այսուհետ ևս կտեղեկացվի Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Պետք է բացահայտ հայտարարել` պատերազմ է

Արցախի Պաշտպանության բանակը հայտարարում է, որ հենց այս պահին թշնամին ուժգին հրետակոծում է խաղաղ բնակավայրերն ու առաջնագիծը: Պատերազմը քառօրյա չի, հենց այս պահին էլ այն ընթանում է: Պետք է բացահայտ հայտարարել` պատերազմ է, համոզված է քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի