12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ինչո՞ւ

«ՖԲ-ում ինչու՞ են նոր վարչապետի ձախողումը երազողներն ավելի շատ, քան՝ նորմալ երկիրի տեսլական ունեցողները: Մի հատ կողմնորոշվեք. արժանապատիվ կյանքի եք ձգտու՞մ, թե՞ մենակ այն բանի մասին եք երազում, որ ձեր հոռետեսությունն իրականություն դառնա: Իսկ դուք առօրյայում ի՞նչ օգտակար բան եք անում: Մենք 2,5 միլիոն ենք, առնվազն օրական կարող է 2,5 միլիոն լավ բան լինել երկրում: […]

Շուրջ 1200 երևանաբնակ ծնողներ հանդիպել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից ծնողները հնարավորություն են ստանում այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին: Ինչպես նախորդ բոլոր այցելությունների ժամանակ, այս անգամ էլ  Երևանի քաղաքապետարանը հոգացել էր, որ ճանապարհին ծնողները որևէ հոգս չունենան: Բարձրակարգ ավտոբուսների շարասյանը ճանապարհի ամբողջ երկայնքով ուղեկցել է ճանապարհային ոստիկանությունը: Ավտոբուսներից յուրաքանչյուրում նաև բժիշկներ […]

Հակառակորդը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 900 կրակոց: Հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև <<ԻՍՏԻԳԼԱԼ>> և <<ՍՎԴ>> տիպի դիպուկահար հրացաններ (83 կրակոց): ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք […]

Հստակեցվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության խնդիրները

Հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխհամագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-ից 22-ը, աշխատանքային այցով ՊԲ են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ՝ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում հստակեցվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ընթացիկ և առաջիկա […]

Բաց դռների օր Արցախի ՊԲ-ում

Հոկտեմբերի 22-ին պաշտպանության բանակում հայտարարվել էր բաց դռների օր, որի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ բանակի հրամանատարության աջակցությամբ կազմակերպվեց արդեն ավանդական դարձած ծնողների հանդիպումն իրենց զինծառայող որդիների հետ: Ծնողներին կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ընդունեցին աղ ու հացով: Այնուհետեւ վերջիններս ծաղիկներ խոնարհեցին Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ ներկա գտնվեցին կազմակերպված հանդիսավոր միտինգին, որի ժամանակ հնչած […]

«Մենք ռեալ կվերցնենք Բաքուն »

«Այս գիշեր վերադարձանք Արցախից՝ հպարտության զգացումով։ Դիվերսիոն նեթափանցման փորձը Հայոց բանակի զինվորը հաջողությամբ հետ էր մղել։ Ադրբեջանցի զինվորների դիակները մեր համար հպարտանալու առիթ չեն։Մենք զինվոր ենք ու չենք ուրախանում հակառակորդի զինվորի մահով։ Մենք մեր երկիրն ենք պաշտպանում, ուր փռում ենք նրանց , ով ուզում է դառնա մեր հողում բռնատեր »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան […]

ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման ենթակա հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են ճամբարային հավաքներ

Զինված ուժերի 2016թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումները սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22-ն անցկացրել են ճամբարային հավաքներ: Զորային հրաձգարանի ուսումնական մարտավարական դաշտում անցկացված մեկամսյա ճամբարային հավաքների նպատակն էր անձնակազմի մարտական պատրաստվածության և մարտավարական-մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումը: Հավաքների շրջանակում անցկացված տեսական ու գործնական մարզումների, սպառազինության, […]

Ինտրիգներ հարկավոր չէ փնտրել (վիդեո)

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը Henaran.am-ի հետ զրույցում հորդորեց մի քիչ համբերել ու չշտապել ենթադրություններ անել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նիստում, որ կայացավ նախորդ շաբաթ Երևանում, ենթադրաբար պիտի ընտրվեր ՀԱՊԿ քարտուղար Հայաստանից, սակայն քարտուղարի պաշտոնում մնած Նիկոլայ Բորդյուժան: Կ. Նահապետյանն ասաց, որ այս ուղությամբ պետք […]

Այցելություն ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ընտանիքին

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները հյուրընկալվել էին ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի մորը։ Գրիգորը զոհվել է 2016-ի ապրիլի 2-ին հայրենի սահմանները պաշտպանելիս։ Գրիգորը մեծացել է անապահով ընտանիքում։ Մայրը՝ Անահիտ Հարությունյանը, ասում է, որ շատ մեծ դժվարություններով է պահել որդուն։ Ամուսինը մահացել է 13 տարի առաջ, ինքը միայնակ մեծացրել է իր չորս զավակներին։ […]

«Շատ ծանր պատերազմ է սպասվում»

«Ապրիլի 2-ի դեպքերից հետո Հայաստանի իշխանությունները դասեր չքաղեցին: Սա ցավալի է: Եթե անգամ ուզում են դասեր քաղել, միևնույն է չի հաջողվում ճիշտ գործել: Նրանք հնարավորություն ունեին Արցախի բանակցային գործընթացքում նոր ու կարևոր փոփոխություններ մտցնելու, որ 1994 թվականին ստորագրած այդ ապուշ փաստաթղթում ուղղումներ մտցվեին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ Վահան Բադասյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի