Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին
Նոյեմբերի 5–ի վաղ առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից սահմանամերձ Գազիանթեփ նահանգի Իսլահիյե շրջան է ուղարկվել բեռնված 39 զինվորական մեքենա և համապատասխան զինվորական անձնակազմ: Ինչպես հաղորդում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը, զինվորական մեքենաները դիրքավորվելու են թուրք-սիրիական սահմանին: Աղբյուր` Ermenihaber.am





































