21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀ և ԼՂՀ վարչապետները ծանոթացել են մարտական դիրքերում իրականացվող տեխնիկական վերազինման աշխատանքների ընթացքին

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը և Արցախի կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել են կենտրոնական ենթակայության զրահատանկային զորամասերից մեկը, որտեղ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ ներկայացվել է մարտավարաուսումնական վարժանք:

Այնուհետև երկու հայկական պետությունների վարչապետներն եղել են մարտական հենակետերում: Առաջնագծում կառավարությունների ղեկավարները ծանոթացել են մարտական հերթապահություն կրող անձնակազմերի ինչպես սոցիալ-կենցաղային պայմաններին, այնպես էլ մարտական դիրքերում իրականացվող տեխնիկական վերազինման և ինժեներական աշխատանքների ընթացքին: Վարչապետներին զեկուցվել է, որ շփման գծում լուրջ քայլեր են կատարվել հակառակորդի գործողություններն առավել կանխատեսելի դարձնելու առումով:

Վարչապետ Կարապետյանն ընդգծել է այն հանգամանքը, որ առաջնագծում լայն թափով իրականացվող աշխատանքներն առավել անվտանգ են դարձնում մարտական հերթապահություն կրող զինվորների ծառայությունը: ՀՀ և ԼՂՀ վարչապետները տարբեր հարցերի շուրջ զրուցել են ինչպես ժամկետային, այնպես էլ սպայական անձնակազմի հետ: ՀՀ վարչապետը կարևորել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և առհասարակ բանակի առաքելությունը հայ ժողորվդի անվտանգության ապահովման գործում և նշել, որ ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում բանակաշինության ոլորտում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ: Միաժամանակ, Կարեն Կարապետյանը և Արայիկ Հարությունյանը վստահեցրել են, որ առաջնագծում իրականացվող աշխատանքներն ակտիվորեն շարունակվելու են:

unnamed-16 unnamed-17 unnamed-18 unnamed-19 unnamed-20

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ