«Լարվածության նոր օջախների ձևավորումն անթույլատրելի է և հղի անկանխատեսելի հետևանքներով»
Պաշտոնական այցի երկրորդ օրը` մայիսի 30-ին, կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։ Ողջունելով հայաստանյան պատվիրակության այցը Կիպրոս, Նիկոս Անաստասիադիսը համոզմունք է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա դարավոր բարեկամության վրա խարսխված հայ-կիպրական համագործակցությունը խորացնելու գործում։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ պաշտպանության նախարարը Կիպրոսի նախագահին է ներկայացրել կիպրացի իր […]





































