26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Դիրքեր հաց տանող զինվորի ընտանիքը ծայրահեղ վիճակում է. բացառիկ հարցազրույց /տեսանյութ/

Գոռը հաց էր տանում երեք օր անհաց մնացած դիրքին… «Գոռը բնավորությամբ հանգիստ էր, բայց խիզախ էր ու վախ չուներ ոչ մի բանից: Ես միշտ վախենում էի,  տղաս մտքին ինչ դներ պետք է աներ: Իր կյանքի գնով արեց իր քայլը: Ապրիլի 1-ին դիրքից իջավ , բայց հետո նորից դիրք էր բարձրացել: Զանգել էի , որ իմանամ ` […]

ՊՆ պատվիրակությունը մեկնել է ՌԴ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Պատվիրակությունը մեկնել է մայիսի 26-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

Ամառային զորակոչ անցկացնելու որոշում ընդունվեց

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մայիսի 15-ի «2017 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» որոշումը՝ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունեց ամառային զորակոչ կազմակերպելու մասին: 2017 թվականի ամառային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվեց ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը: Զորակոչն անցակցվելու է մայիս-հուլիս […]

Այդ դեպքում Բաքվի կեսը կվերանա. Կոմանդոս

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) զարմանում է, երբ լսում է լայնամաշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման մասին խոսակցություններ: «Եթե մենք անգամ 10 հրթիռ ունենանք, իսկ Ադրբեջանը 100՝ էլի մենք ենք հաղթելու: Մեր համար պարզապես շատ թանկ է մարդկային կորուստը, քանի որ մենք հայ ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի հերոսը: Կոմանդոսը նկատում է, որ Ադրբեջանը վախենում […]

Եթե թշնամին զինվում է, ապա վաղ, թե ուշ այն կիրառելու է

Henaran.am-ը վերջին օրերի սահմանային լարվածության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության և այլ հարցերի շուրջ զրուցել է Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ: –Պարո´ն Ջամալյան, վերջին օրերին կրկին լարվածություն է  նկատվում սահմանում: Ըստ Ձեզ, ի՞նչով է դա պայմանավորված, այս անգամ առիթը ո՞րն է: Սահմանին լարվածություն ստեղծելը Բաքվի հետևողական քաղաքականությունն է: Վերջինս կարելի է […]

Ո՞ւր են գնում հիմնադրամի փողերը /տեսանյութ/

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բանակի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունի: Երեկ՝ մայիսի 23-ին «Հայկական Գևորգյան մարտարվեստի դպրոց»  հայրենասիրական երիտասարդական կենտրոնում նախարարը  պարզ զրույց ունեցավ հանրության հետ: «Մտածում եմ, ինչպես պետք է անենք, որ երկու տարվա ժամկետային ծառայությունը, որը մեր մոտ պարտադիր է, և դեռ երկար է լինելու պարտադիր՝ լինի լրացուցիչ կրթություն ստանալու հնարավորություն: Ինչպես անենք, […]

Արցախի ՊՆ-ից հայտնում են

Մայիսի 23-ին եւ լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1140 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ կիրառել է նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր (14 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ […]

Լրջագույն որոշում ընդունելու պահ (տեսանյութ)

«Չեմ կարծում, որ դա հերթական հայտարարությունն էր, ու դրանից բացի քայլեր են արվում: Մենք տեսնում ենք կադրային փոփոխություններ նաև»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն՝ անդրադառնալով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի վերջին ուղերձին` ուղղված զինծառայողներին: Ուղերձում նախարարն ասում է, որ խստագույնս պատժվելու են անփութության պատճառով տեղի ունեցած դեպքերի համար պատասխանատու սպաները, և […]

Վիգեն Սարգսյանը անկեղծացավ /տեսանյութ/

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր՝ մայիսի 23-ին մասնակցել է «Հայկական Գևորգյան մարտարվեստի դպրոց»  հայրենասիրական երիտասարդական կենտրոնի հիմնադրման 5-րդ տարեդարձին: Վերջում Վիգեն Սարգսյանը զրուցել է դահլիճում հավաքված հրավիրյալների հետ և պատասխանել հարցերին: Վիգեն Սարգսյանը խոսել է «Ազգ-բանակ» գաղափարից և մանրամասնել իր ծրագիրը: «Ես հասկացա, որ մեր համար շատ կարևորը գտնել այն համախմբող պլատֆորմը, որի վրա հնարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի