17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ադրբեջանը շփման գծում հրադադարը խախտել է շուրջ 220 անգամ

Մարտի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Ինչպես հայ զինվորը փրկեց ԱՄՆ-ի ապագա սենատորի կյանքը

«Կյանքիս փրկության համար պարտական եմ հայ զինվորին»: Այս բառերով է սկսել իր ելույթը Միացյալ Նահանգների նախկին սենատոր Մարկ Քըրքը, ում ուրբաթ օրը Վաշինգտոնում գտնվող Հայաստանի խորհրդարանականները պարգևատրել են Ազգային Ժողովի պատվո մեդալով, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:  Տարիներ առաջ Հայաստան ժամանելով դեռեւս որպես ԱՄՆ-ի Կոնգրեսի շարքային աշխատակից Մարկ Քըրքը այցելել էր սահմանագիծ՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով, սակայն, եթե […]

Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում սպասում է երկրորդ վիրահատությանը

2016թ. հունիսի 24-ին դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում ենթարկվել է մեկ վիրահատության և բժշկական անձնակազմը պատրաստվում է երկրորդ վիրահատությանը:  Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է Թագուհի Օհանյանը, ով Գերմանիայում ուղեկցում է Ալբերտ Դալլաքյանին:  «Առաջին վիրահատությունը տեղի է ունեցել մարտի 7-ին, որը տևել է 6 ժամ […]

Զինվորների ինքնատիպ շնորհավորանքը

«Հայ զինվորների մարտի 8-յան շնորհավորանքը. Շուտով ես կլինեմ քո կողքին, իմ անգին մայրիկ..2017թ-ին հայ զինվորի ամենանվիրական մաղթանքը խաղաղությունն է: Համոզված եմ, որ վաղվա օրը լինելու է ավելի լուսավոր եւ ավելի ապահով»: Սուսաննա Իսահակյանի էջից

Երկու զինծառայող քույրերը միշտ պատրաստ են. ինչը կապեց նրանց բանակին

Տավուշի մարզի N զորամասի զինծառայողներ Գայանեն և Գարունը նշում են, որ կանաց և գեղեցկության տոնի` մարտի 8-ի առիթով բազմաթիվ շնորհավորանքներ են ստացել: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Գարուն Խաչիկյանը անկեղծացավ .«Առաջինը քույրս դարձավ զինծառայող: Գայանեի ամուսինը` պայմանագրային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանն է, ով  2014թվականի օգոստոսի 28-ինականի պայթյունի հետևանքով կորցրեց ոտքը: Քույրս միշտ ամուսնու կողքին էր […]

«Հավաքածս ծաղիկները դրեցի ջահել-սիրուն զոհվածի գրպանը»/տեսանյութ/

«Կին ազատամարտիկների միության» նախագահ , գնդապետ Աիդա Սերոբյանը նշում է, որ 4 տարի իրեն չեն շնորհավորել մարտի 8-ի առիթով: Այդ տարիներին պատերազմ էր և ազատամարտիկները խառնել էին ամիս, ամսաթվերը: «Միշտ շատ թեժ մարտերի մեջ ենք եղել ու խառնել ենք օրերը: Գարնան մարտերի ժամանակ էր….Արցախի հողը մի ուրիշ տեսակ բերի: Հենց ձյունը հալվում էր մանուշակատիպի մի արմատի […]

Երեխաներին թողած առաջնագիծ գնաց.Անահիտը հիշում է/տեսանյութ/

«Սահմանին ինձ կին չեմ զգացել, եղել ենք՝ հավասարը հավասարի հետ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  N զորամասի բուժքույր Անահիտ Վարդանյանը: Անահիտ Վարդանյանը ժպիտով նկատում է .«Կամավոր գնացածս ժամանակահատվածը և զինծառայությունս միասին 24 ու կես տարի է դառնում, որ ծառայության մեջ եմ»: Անահիտը երկու երեխաներին թողնելով մոր հույսին մեկնեց առաջնագիծ: Արցախյան պատերազմի օրերը նրա հոգում խարանվել են […]

Դոխտուր ինչի ես էտքան ղաշանագնում. Աիդա Սերոբյանը հիշեց/տեսանյութ/

Այսօր՝ մարտի 8-ին մայրության և գեղեցկության տոնի առիթվ «Տեսակետ» մամուլի ակումբում հյուրընկալվեցին տարբեր բնագավառներում հաջողությունների հասած կանայք: «Կին ազատամարտիկների միության» նախագահ , գնդապետ Աիդա Սերոբյանը նշեց, որ ինքը այսօր ինքը հիշել է պատերազմական օրերը, երբ ինքը ոչ մի անգամ մարտի 8-առթիվ շնորհավորանք չի ստացել: «Գրպանիս մեջ միշտ շրթներկ, աչքի մատիտ ու սանր ունեի: Արթնանալուն պես հարդարվում էի: […]

Խոշոր չափի հափշտակություն ապրիլյան պատերազմից հետո. Հայկական Ժամանակ

Մինչ որոշ օգsտաsեrեr ու պատգամավոր հանգանա­կություն են սկսել բանա­կի համար լվացքի մեքենա, եւ «տուֆ» հավաքելու հա­մար, ՀՀ պաշտպանության նախարարությունում հեր­թական խոշոր հափշտա­կության դեպքն է բացահայտվում: Ըստ այդմ՝ բանակից հափշտակվել է ավելի քան 45 միլիոն դրամ՝ մոտա­վորապես 100 հազար դոլար (2015- ից 2017 թվականներին), այսինքն բարձրաստիճան պաշտոնյաները թալանը շարունակել են անգամ քառօրյա պատերազմից հետո:   45 […]

Եթե առաջ չգնացիր, մորդ, քրոջդ, եղբորդ կփռթեն. Վարդանով (տեսանյութ)

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովն ասում է, որ սահմանին սրացումներ են լինում ոչ թե հենց ընտրությունների ժամանակ՝ Ադրբեջանում կամ Հայաստանում, այլ եթե հետընտրական զարգացումներ են լինում: Henaran.am-ի հետ զրույցում խոսելով Ադրբեջանում սպասվելիք արտահերթ ընտրությունների մասին՝ Վարդանովն ասաց, որ բոլոր երկրներում էլ նման դեպքերի ժամանակ սրացումներ են լինում. խոսքը ոչ միայն վերոնշյալ երկրների մասին է: Վովա Վարդանովն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի