26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկու զինծառայող քույրերը միշտ պատրաստ են. ինչը կապեց նրանց բանակին

Տավուշի մարզի N զորամասի զինծառայողներ Գայանեն և Գարունը նշում են, որ կանաց և գեղեցկության տոնի` մարտի 8-ի առիթով բազմաթիվ շնորհավորանքներ են ստացել: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Գարուն Խաչիկյանը անկեղծացավ .«Առաջինը քույրս դարձավ զինծառայող: Գայանեի ամուսինը` պայմանագրային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանն է, ով  2014թվականի օգոստոսի 28-ինականի պայթյունի հետևանքով կորցրեց ոտքը: Քույրս միշտ ամուսնու կողքին էր ու ես էլ ոգեշնչվելով նրանցից`դարձա զինվորական»:

27459942_601362416880480_3726088862980827374_n

Գայանեն նշում է, որ ինքը միշտ ամուսնու կողքին է եղել ու իր համար հավասարապես թանկ են ընտանիքն ու հայրենիքը:Գայանեի խոսքով` ինքն ամուսնու աչքերում այնքան ուժ ու պայքար է տեսել, որ ցանկացել է հետևել նրան և անգամ ծառայության մեջ նեցուկ դառնալ:

4 դուստրերի մայրը հպարտ է, որովհետև ամուսիններով երբեք չեն մտածել իրենց հայրենիքը լքելու մասին, այլ մտածել են կյանքի գնով հայրենիքի սահմանները ամուր պահելու մասին:

Հրամանատարը 10 օր անց առաջնագծում էր: Նա շատ հանգիստ ընդունեց կատարվածը, ինքն իր համար արհեստական ոտք պատրաստեց, որը հետո փոխարինվեց պրոթեզով:

«Հիմա Լեռնիկը վազում է, պարում, ու բոլորից արագ է քայլում»,-ժպտաց Գայանեն:

Գարուն Խաչիկյանն էլ երկու որդի ունի.«Ես ծառայության մեջ եմ և արդեն գիտեմ, որ որդիներս էլ հայրենիքի համար ապավեն զինվորներ են դառնալու»:

Նշենք, որ րկու գեղեցկուհի քույրերին շատ է սազում զինվորական համազգեստը:Նրանք նշում են, որ կարևորը այդ համազգեստի արժեքը հասկանալն է:

«Կողքից դժվար կլինի հասկանալ, բայց մենք սահմանապահ մարզի բնակիչներ ենք ու շատ ծանր իրավիճակների միջով ենք անցել»,-նշեց Գայանե Բաբայանը:

Քույրերը սրտանց շնորհավորում եմ բոլոր մայրերին և աղջիկներին և բոլորին խաղաղություն ու սեր են մաղթում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ