17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Նախապատրաստվում են զորակոչի

Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված 2018թ. ամառային զորակոչի նախապատրաստական ընթացիկ աշխատանքների քննարկմանը: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, ով ներկայացրել է զորակոչային աշխատանքների արդյունքները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: ՀՀ զինվորական կոմիսարը,  մասնավորապես, անդրադարձ է կատարել զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների աշխատանքներին, նախազորակոչային տարիքի […]

Գուցե նոր իշխանություններն ի վիճակի չեն հասկանալ Նախիջեւանից սպառնացող վտանգը. Իրավունք

Ադրբեջանական կողմ՛ը հայտարարում է, որ 11 հազար հեկտար առաջ են եկել Նսւխիջեւանի կողմից: Հայկական կողմն էլ չի հերքում՝ միայն ճշգրտելով, որ խոս­քը ոչ թե հեկտարների, այլ որոշակի դիրքերի տեղաշարժման մասին է: Եվ եթե նախկինում Ն. Փաշինյանն ու այլ ընդդիմադիրներ խոսում էին նախկին իշխանու­թյունների պատճառով 800 հեկտար հանձնելու մասին, հիմա տարօրինակ լռու­թյուն են պահպանում: Ավելին՝ այն […]

Քթածակը միայն շնչելու համար չէ. Հրապարակ

Համաձայն ՀՀ ՊՆ մամուլի – խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տարածած հայտարարության՝ հայկական կողմը սույն թվականի հունիսի 6-ին եւ 7-ին թույլ է տվել ադրբեջանական կողմից մի խումբ մարդկանց այցը Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձաններ, որտեղ, ըստ ադրբեջանական կայքերի տարածած լուսանկարների, այդ անձանց կողմից հարգանքի տուրք է մատուցվել  տարածքում գտնվող  գերեզմանատան  ննջեցյալների  հի­շատակին, որն ուղեկցվել է ւսղոթքով: Մարդասիրության, […]

Էհ, Նիկոլ, Նիկոլ

Ռուսական մի թևավոր խոսք կա՝ тяжела шапка Мономаха: Դրանով ուզում են ասել, որ իշխանության պատասխանատվության բեռը մեծ է։ Այս խոսքն արդեն որերորդ անգամ մտքիս է գալիս լռության պատճառով, նոր «Մոնոմախի» ու իր թիմի լռության։ Ադրբեջանը ցուցադրել է չին-բելառուսական արտադրության Պոլոնեզ համակարգերը, որոնք բոլորովին վերջերս է ձեռք բերել Բելառուսից։ Ցուցադրվել են նաև իսրայելական ու չինական արտադրության […]

Պատրա՞ստ ենք պատերազմի

«Լեռնային Ղարաբաղում ներկայումս սկսված փուլը անորոշության և վտանգավոր փուլ է, որովհետև եթե Հայաստանը կտրուկ փոխում է Ադրբեջանի և Արցախի հետ բանակցությունների հանդեպ իր դիրքորոշումը, ապա մենք պետք է հասկանանք, թե որն է լինելու մեր հաջորդ քայլը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Բոզոյանի կարծիքով՝ Ադրբեջանը միանշանակ հրաժարվելու է բանակցությունների սեղանի շուրջ […]

Նախիջեւանում Ալիեւը փորձում է հոգեբանական խնդիր լուծել

Նախիջեւանի   հատվածում  ադրբեջանական դիրքերի առաջխաղացման ու նոր դիրքեր գրավելու վերաբերյալ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում եւ քարոզչական նպատակ են հետապնդում: Այս մասին Henaran.am -ի հետ զրույցում ասաց  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Նա այն փորձագետների խմբում է եղել, որոնք ՊՆ նախաձեռնությամբ այցելել են դիրքեր եւ տեղում ծանոթացել իրավիճակին:    «Ադրբեջանը տարածել էր, թե  […]

Բաքուն սրում է իրավիճակը. ՀՀ ԱԳՆ արձագանքը

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության կապակցությամբ:  Երեկ երեկոյան Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով սպանվել է Արցախի ՊԲ զինծառայող։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին և ծառայակիցներին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցելության նախօրեին կատարված այդ քայլը գնահատում ենք որպես […]

Մայիս ամսին 5 «ինքնասպանություն»

Ամենակարևոր բանը, որին ես սպասում եմ անհամբերությամբ քննչական մարմիններում հեղափոխությունն է: Նույնիսկ պատկերացում չունեմ, թե ինչքան ժամանակ է պետք դրա պտուղները տեսնելու համար: Քննչական կոմիտեն բանակում սպանություններն անվրդով որակում է ինքնասպանություններ և որևէ նշանակություն չունի, որ քրեական գործերը կոծկվում են դատարաններում առանց ապացույցների: Իսկ երբ Դավիթ Տոնոյանը հայտարարում է, որ «Ինքնասպանությունը սոցիալական խնդիր է և […]

Արցախում զինծառայող է զոհվել

Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Վահագն Ջոնիկի Էլոյանը:  Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:  ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի