19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 2500 կրակոց. Արցախի ՊՆ

Մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:  

Պետք է պատրաստվել պատերազմին: Նիկոլ Փաշինյանը պետք է շտապի. 168 Ժամ

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են հակամարտության կողմերին կոչ անել պատրաստվել խաղաղության, Հայաստանի քաղաքական դիսկուրսում քննարկվում է պատերազմի հնարավորությունը։ Եվ այս հայտարարությունները, այս մոտեցումներն իրավիճակին միանգամայն համարժեք են թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ։ Հաշվի առնելով Ադրբեջանի վարքագիծը՝ Հայաստանն ու Արցախն այլ տարբերակ չունեն, քան մշտապես պատրաստ լինել պատերազմի։ Եվ եթե իրավիճակային՝ կարճաժամկետ առումով այս թեզը […]

Այդպես էլ չներեցին. Ժամանակ

Մարտի 26-ին ՄԱԿ-ի՝ պաշտպանության նախա­րարների խաղաղապահության համաժողովին մաս­նակցելու նպատակով ԱՄՆ մեկնած ՀՀ պաշտպանու­թյան նախարար Դավիթ Տոնոյանը որևէ հանդի­պում չի ունեցել ԱՄՆ պաշտպանական գերա­տեսչությունում՝ Պենտագոնում: ԱՄՆ իշխանություն­ներն այդպես էլ չեն կարո­ղանում մարսել Հայաստանի՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու որոշումը և ամեն հարմար առիթով ի ցույց են դնում իրենց վերաբերմունքը: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

«Հակահեղափոխության՞ ուրվականը

Միառժամանակ առաջ թավշյա իշխանությունների` Ադրբեջանից հնչող սպառնալի հայտարարություններին ոչ համարժեք եւ ուղղակի կասկածելի «պացիֆիստական» կեցվածքով մտահոգ շրջանակներին հաճելի անակնկալ մատուցեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` վստահեցնելով, որ իրենք հող տվող չեն։ Ճիշտ հակառակը` պատրաստվում են «ծաղկեցնել» ազատագրված տարածքները։ Հետո ասվեց, որ դա պաշտոնական Երեւանի տեսակետը չէ` այդ հարցերի վերաբերյալ տեսակետներ հայտնելու մենաշնորհը պատկանում է Նիկոլ Փաշինյանին […]

Վերջին մեկ տարվա ընթացքում այսքան չարություն, բացահայտ գռեհկություն չեմ տեսել, ինչքան՝ «սիրո և համերաշխության» ներքո. ազատամարտիկ

Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը Henaran.am-ի հետ զրույցում խոսելով վերջերս ակտիվ քննարկման ենթարկված «Տարածքներ խաղաղության դիմաց» թեզի մասին ասաց՝  նման դիրքորոշում երբեք չի եղել նույնիսկ նախկին իշխանությունների կողմից: Գևորգյանը դրական է գնահատում ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց». «ՀՀ պաշտպանության  ոչ մի նախարար չի կարող լինել պարտվողական մտածելակերպով: Եվ սա ողջունելի […]

Սերժ Սարգսյանը գնեց հարձակվողական ամենաուժեղ զենքը

Ապրիլյան պատերազմը մեր փայլուն հաղթանակն է Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը գնեց «Իսկանդեր», որը հարձակվողական ամենաուժեղ զենքն է աշխարհի․․․»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մենուա Հարությունյանը։  

«Հողերը ծախած ա, զինվորներին չեն թողնում կրակեն, փամփուշտները վերցրել են, բահերով են կռվում…»

Երեք տարի առաջ այս օրը թշնամին` Ադրբեջանը սանձազերծեց լայնամաշտաբ հարձակում արցախյան սահմանի ամբողջ երկանքով, որին գերազանց պատասխանեց Հայաստանը: Բոլորն իրենց տեղում էին և գերազանց կատարեցին իրենց առջև դրված խնդիրը` քաղաքական ղեկավարությունն իր մասով, զինված ուժերն իր, տեղեկատվականն՝ իր, հասարակությունն իր համախմբվածությամբ և կամավորներով, նույնիսկ ազգի տականքը կատարեց իր վրա դրված խնդիրը (հողերը ծախած ա, զինվորներին […]

Բացահայտում. ո՞վ է Նիկոլ Փաշինյանի պատգամավորը

Շաբաթներ առաջ «Հետք» պարբերականը գրել էր, որ 7-րդ գումարման խորհրդարանի 100 արական սեռի պատգամավորներից 39-ը ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։ Պարզվում է՝ «Իմ քայլում» կա պատգամավոր, գուցե նաև մի քանիսը, որոնք կեղծել են իրենց կենսագրական տվյալները զինվորական ծառայության մասով։ Եվ այսպես, ներկայացնում ենք պատգամավորներից մեկին, ում վերաբերյալ առկա են ասվածը հիմնավորող անհրաժեշտ տեղեկությունները։ Խոսքը «Իմ քայլը» […]

Թվացյալ խաղաղությունը երկար չի կարող լինել . ապրիլյան պատերազմը ուղերձ է /տեսանյութ/

Ապրիլյան պատերազմից քաղած առաջին դասը «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» անդամ Հրանտ Սարկիսովի համար գիտակցումն էր, որ Հայաստանը և Արցախը պատրաստ են հետ շպրտել հակառակորդին ու պարտադրել հրադադար: «Կարծում եմ, որ ապրիլյան պատերազմից դաս քաղեց հակառակորդը և հետևություն արեց, որ հայկական բանակը դեռևս ամենամարտունակն է տարածաշրջանում»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Նա […]

Սեյսուլան,ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից կադրերն հրապարակվում են առաջին անգամ /տեսանյութ/

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանը հրապարակել է կադրեր ապրիլյան պատերազմի օրերից։ «ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ… 2016 թ. ապրիլի 2,ժամը 11:30 -ին Սեյսուլան,ազատագրված ՀԵՐՈՍԱԿԱՆ 116 մարտական դիրքը օդից: Միայն այս դիրքում մեր վերահսկողության գոտում թշնամին թողել էր 28 լեշ և 1 զրահատեխնիկա: Կադրերը ամբողջությամբ հրապարակվում են առաջին անգամ…»։     

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի