Հայաստանն ընդլայնում է իր մասնակցությունը խաղաղապահ առաքելություններում. Դավիթ Տոնոյանը՝ Նյու Յորքում
Հայաստանն ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի կողմից արտոնված խաղաղապահ առաքելություններում: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ում անցնող խաղաղապահների համաժողովին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Այսօր Հայաստանի խաղաղապահները մասնակցում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող առաքելություններում»,-ասել է Տոնոյանը՝ հավելելով, որ Հայաստանը մտադիր է նաեւ իր տարածքում խաղաղապահների վերապատրաստման միջազգային կենտրոն […]





































