24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Խաչքար <<Քարագլուխ>>

Քարագլուխ գյուղի բռնազավթումից առաջ ուսումնասիրման որոշակի աշխատանքներ են կատարել գյուղի տարածքում և հայտնաբերել մի հին գերեզմանոց, որը թվագրվում էր 11-17-րդ դարեր, և որը գրանցված չէր պետական ցուցակներում։ Գերեզմանոցում առկա տապանաքարերի մի մասը խաչքարեր էին, որոնցից մեկը ստորև ներկայացնում ենք։ Խաչքարը տեղահանված էր, աչքի էր ընկնում բավականին մեծ չափերով(170×50×20սմ): Կերտված է կրաքարից, արտաքուստ՝ բաց դարչնագույն, մոխրագույն […]

10-ից ավել դպրոցականներ խեղդվել են լճում. /Տեսանյութ/

Նախնական տվյալներով 12 աշակերտ և երկու ուսուցիչ խեղդվել են Հնդկաստանի արևմուտքում գտնվող Հարնի լճում: նրանք գնում էին խնջույքի,երբ տանող նավը շրջվել է: BBC-ի Գուջարաթիի հետ զրույցում Վադոդարա քաղաքի ոստիկանության կոմիսար Անուպամ Սինգհ Գեհլոտը հաստատել է զոհերի թիվը և ասել, որ փրկարարական գործողությունը դեռ շարունակվում է: Գուջարաթ նահանգի Վադոդարա նահանգի Հարնի լճում տեղի ունեցած միջադեպի պատճառը […]

Արգելված սերիալ նայելու համար դատապարտել են ազատազրկման. /Տեսանյութ/

Հյուսիսային Կորեան հրապարակայնորեն դատապարտում է երկու դեռահաս տղաների 12 տարվա ծանր աշխատանքի՝ K-դրամա դիտելու համար: Հարավային Կորեայի ժամանցը, այդ թվում՝ հեռուստատեսությունը, արգելված է Հյուսիսում։ Չնայած դրան, ոմանք պատրաստ են խստագույն պատժի ենթարկվել՝ մուտք գործելու K-դրամաներ, որոնք ունեն հսկայական համաշխարհային լսարան: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Տղամարդը կնոջ հագուստով. ինչ էր անում նա. /Տեսանյութ/

The Indian Express-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանում տղամարդը փորձել է ընկերուհու փոխարեն համալսարանում քննություն հանձնել: Դրա համար նա ընկերուհու անունով կեղծ փաստաթղթեր է պատրաստել, շրթներկ է քսել և կանացի հագուստ հագել: Քողարկումն օգնել է հնդիկին խաբել համալսարանի աշխատակիցներին, սակայն նրա ծրագիրը ձախողվել է կենսաչափական ստուգիչ սարքավորումների վրա։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Առնոլդ Շվարցենեգերին ձերբակալել են. /Տեսանյութ/

«Երկաթյա» Առնոլդ Շվարցենեգերին ձերբակալել են Մյունխենի օդանավակայանում։ Մաքսային վարչությունից հայտնել են, որ դերասանի նկատմամբ հետաքննություն է սկսվել հարկերից խուսափելու համար։ Bild-ի փոխանցմամբ՝ դերասանին մի քանի ժամ օդանավակայանի ոստիկանական բաժանմունքում պահելուց և հարցաքննելուց հետո ազատ է արձակվել: Խնդիրները ծագել են այն պատճառով, որ Շվարցենեգերի մոտ հայտնաբերվել է շվեյցարական «Audemars Piguet» ընկերության շքեղ ժամացույց։ Կալիֆորնիայի նախկին նահանգապետը […]

Իրանական անօդաչուները գրոհել են Պակիստանը. /Տեսանյութ/

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հրթիռային և անօդաչու սարքերի հարվածների արդյունքում ոչնչացվել է Պակիստանում «Ջեյշ է Զալում» ահաբեկչական խմբավորման երկու կարեւոր շտաբ։ Գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ հարձակման թիրախը Պակիստանի Բելուջիստան նահանգի Կոհ Սաբզ կոչվող տարածքն է, որտեղ գտնվում էր «Ջեյշ-է-Զալում» խմբավորման ամենամեծ շտաբներից մեկը։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Միլիոնավոր մարդիկ սովի մեջ են. /Տեսանյութ/

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի փոխանցմամբ՝ Գազայի 2,3 միլիոն բնակիչներից 378,000-ը գտնվում են սովի հինգերորդ փուլի կամ սննդի ծայրահեղ պակասի շեմին, իսկ 939 հազար մարդ գտնվում է սովի չորրորդ «արտակարգ» փուլում։ Ըստ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի՝ սննդի ոլորտում մասնագիտացած կազմակերպությունն եր և ՄԱԿ-ի այլ գործակալությունները կարող են առաջիկա երկու ամսվա ընթացքում բավարարել թերսնված երեխաների […]

Ծնունդին երկրորդ կին են նվիրել. /Տեսանյութ/

Press.kz-ի փոխանցմամբ՝ սոցցանցերում քննարկվում է մի տեսանյութ, որում Ղազախստանի բնակչուհին ամուսնու ծննդյան օրվա կապակցությամբ նրան երկրորդ կին է նվիրում: Տեսանյութում կինը շնորհավորում է ամուսնուն ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ «Ես շնորհակալ եմ քեզ, որ կատարում ես իմ բոլոր քմահաճույքները։ Անկախ նրանից, թե Ալլահը ինչ դժվարություններ է պատրաստում մեզ համար, դու համբերում ես և չես լքում ինձ: Շնորհակալություն։ […]

Սպանել են 9.000-ից ավելի զինվոր. /Տեսանյութ/

The Times of Israel-ի փոխանցմամբ՝ Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սպանել է ավելի քան 9000 ՀԱՄԱՍ-ի և այլ խմբավորումների զինյալներ: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ զինվորականները սպանել են ՀԱՄԱՍ-ի երկու բրիգադի հրամանատարի, 19 գումարտակի հրամանատարի և նմանատիպ կոչում ունեցող այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Ըստ այդ տվյալների՝ սպանվել են նաև 50-ից ավելի վաշտի հրամանատարներ և ՀԱՄԱՍ-ի համանման դասի ներկայացուցիչներ։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի