Կստեղծվի Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան
Կառավարությունն այսօրվա նիստին նորոշում կայացրեց Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման վերաբերյալ: Հարցը զեկուցող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ ստեղծելով մեկ դատարան՝ հնարավորություն կընձեռենք, որպեսզի գործերը հավասարաչափ բաշխվեն բոլոր դատավորների միջև, կրճատվեն ժամկետներն ու տնտեսվեն ռեսուրսները: Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ այսպես ոչ թե դատավորների թիվն են ավելացնում, այլ բեռնաթափում են դատարաններն անիմաստ փաստաթղթերից ու քաշքշուկից: […]





































