10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Փողով վարորդական իրավունք

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառքով վարորդական իրավունքի վկայական ստանալու վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը: Այս առնչությամբ, ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կարեն Չոբանյանը, Ն. […]

Օրենքը հո Աստվածաշունչ չէ. ընտանիքում բռնության օրենքը թեժ քննարկումների առիթ դարձավ

Ազգային ժողովի պետաիրավական և մարդու հարցերով մշտական հանձնաժողովում քննարկման դրվեց «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծն երկրորդ ընթերցմամբ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հայտնեց, որ նոր առաջարկներ պատգամավորների կողմից առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը փոխելու վերաբերյալ, չեն եղել: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը, սական, նկատեց. «Հարց է առաջանում, […]

Ոստիկանների գործողությունները իրավաչափ են եղել.քրգործը կարճվեց

Երեւանի «Վիքենդ» բիլիարդանոցում օգոստոսի 29-ին երիտասարդ աղջկան պատանդ վերցրած անձին վնասազերծելու ընթացքում ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել: Ինչպես հայտնում է  Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը` հենց այդ հիմքով էլ քրեական գործը կարճվել է: Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ նախաքննության նյութերի՝ 2017թ. օգոստոսի 29-ին Երեւանիի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում Գոռ […]

Դանակահարություն Գյումրիում. 30 ամյա տղամարդը պայքարում է կյանքի համար

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կումայրիի […]

Վարդգեսը կրակել էր Պապինի վրա

Դեկտեմբերի 3-ին, ժամը 4.22-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի հրազենային վնասվածք, ազդրոսկրի ստորին միջին երրորդի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Պապին Դ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ու Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել […]

Իրավիճակ է փոխվել, այն հին մեթոդներն ու կարգերը վերացել են

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ իրավապահ մարմինները պետք է արձագանքեն ու ոչ միայն նախագահի հայտարարությունից հետո: «Դա իրենց սրբազան պարտքն է, եղել է այնպիսի համակարգ, որ անձակենտրոն է եղել, մարդիկ այդ հոգեբանությունից չեն ազատվել»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց նա՝ խոսելով նախագահ Սարգսյանի հայտարարությունից, թե այլևս չեն ներվելու այն համայնքապետերը, որոնք ժողովրդի […]

Կենսաթոշակ ստանալու համար նույնականացման քա՞րտ է պետք. մանրամասներ

ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ԵՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Վերջին ժամանակներս շատ են դիմում քաղաքացիներ այն հարցով, թե արդյոք նույնականացման քարտ չունենալը կարող է առիթ հանդիսանալ կենսաթոշակ կամ սոցիալական նպաստ չստանալու համար: ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՄ. որ անհանգստանալու կարիք չկա, այս պահի դրությամբ վերը նշված վճարները ստանալու համար նույնականացման քարտ ունենալու պարտադիր պահանջ սահմանված չէ: Ոստիկանության անձնագրային և […]

Արտակարգ դեպք. Արմավիրում քաղաքացին դանակով սպառնում է շրջապատի մարդկանց

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 10-ին, ժամը 19:44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը գտնվում է անհավասարակշիռ վիճակում եւ դանակով սպառնում է վնասել շրջապատի մարդկանց. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Պարզվել է, որ բնակիչը գտնվել […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Շիրխանյանը քննարկել է ինքնաթիռ խոցելու մանրամասները. աղմկահարույց ձայնագրության հետքերով

«Ներկայացված ձայնագրությունները անօրինական են և իրավաբանական ուժ չունեն»,-Henaran.am-ին հայտնեց  Նորք-Մարաշում վնասազերծված  զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Ալումյանը ընդգծում է, որ ԱԱԾ-ն առանց դատարանի թույլտվության է արել ձայնագրությունը. «Ապացույցը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով եւ անթույլատրելի է: Չնայած այդ ձայնագրությունը ֆիզիկապես կա, բայց իրավաբանորեն գոյություն չունի և չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի